@misc{Աբրահամյան_Դիանա_Վ․_Ջարդի, author={Աբրահամյան, Դիանա Վ․}, howpublished={online}, abstract={Սույն աշխատանքում Ջարդի ձորը հանդես է գալիս որպես կոլեկտիվ տրավմա և հավաքական հիշողություն ներկայացնող խորհրդանշական և ֆիզիկական տարածք։ Հոդվածի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է նյութականացվում սոցիալական հիշողությունը՝ Ջարդի ձորի օրինակով։ Հոդվածում քննվում է տարածության և սոցիալական հիշողության կապը՝ ներառելով պատմական, տարածական, սոցիալական և մշակութային չափումներ։ Հետազոտության ընթացքում հավաքված բանավոր պատմությունների, իրականացված մասնագիտական հարցազրույցների և փաստերի համադրման միջոցով ցույց է տրվում Ջարդի ձորի մշակութայնացման գործընթացը։ Վերլուծություն. Անմիջապես ճարտարապետի՝ Ռաֆայել Եղոյանի հետ իրականացված հարցազրույցի հիման վրա` ամբողջական անդրադարձ է կատարվում 1965 թվականին Ջարդի ձորում 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձանի կառուցման պատմությանը: Ջարդի ձորի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները, ընդհանուր առմամբ Արևելյան Հայաստանում՝ Ալեքսանդրապոլում, 1920 թվականին իրականացված ջարդերի մասին պատմագիտական քննություններ են։ Սույն աշխատանքում առաջին անգամ Ջարդի ձորն ուսումնասիրվում է սոցիալ-մշակութային մարդաբանության տեսանկյունից։ Արդյունքներ. Ջարդի ձորի՝ իբրև ֆիզիկական և խորհրդանշական լանդշաֆտի ձևավորման սկիզբ, կարելի է համարել 1965 թվականը, երբ տեղանքում Ռաֆիկ Եղոյանի կողմից կառուցվում է առաջին աղբյուրհուշարձանը՝ որպես քննվող հիշողության լանդշաֆտի առանցքային տարր։ Ջարդի ձորը նշանակալի դեր է խաղում տեղացիների մշակութային հիշողության ձևավորման գործում՝ ծառայելով որպես անցյալի տրավմատիկ իրադարձությունների նյութական վկայություն: This paper conceptualizes ‘‘Jardi Dzor’’ (The Massacre Gorge) as a symbolic and physical site embodying collective trauma and collective memory. It aims to explore the ways in which social memory is materialized, taking ‘‘Jardi Dzor’’ as a case study. The article examines the relationship between space and social memory, incorporating historical, spatial, social, and cultural dimensions. Through the combination of oral histories, expert interviews, and documentary evidence, the study demonstrates the process of the culturalization of ‘‘Jardi Dzor’. Analysis: Drawing on a direct interview with architect Rafael Yeghoyan, this article provides a comprehensive account of the construction history of the memorial fountain erected in “Jardi Dzor” in 1965, dedicated to the victims of the 1915 Armenian Genocide. Existing studies concerning “Jardi Dzor” have primarily addressed the 1920 massacres in Alexandropol (Eastern Armenia) from a historiographical perspective. This study, for the first time, explores “Jardi Dzor” through a socio-cultural anthropological lens, shifting the focus from conventional historical narratives to the processes of memory-making and cultural meaning. Results: The formation of Jardi Dzor as both a physical and symbolic landscape can be traced back to 1965, when the first memorial fountain was constructed in the area by Rafik Yeghoyan. This structure became a central element in the memory landscape examined in this study. Jardi Dzor plays an active role in shaping the cultural memory of the local community, serving as a tangible embodiment of collective trauma and a material witness to the violent events of the past.}, type={Հոդված}, title={Ջարդի ձոր. հիշողության լանդշաֆտի ձևավորումը (փուլ I)}, keywords={Ազգագրություն}, }