@misc{Սարիբեկյան_Մարիամ_Անվավոր, author={Սարիբեկյան, Մարիամ and Վարդանյան, Բենիկ․ Վ.}, howpublished={online}, abstract={Մ․թ․ա․ 3500-2500/2400 թթ․ Հայաստանում և Հարավային Կովկասում տարածված վաղբրոնզիդարի Կուրարաքսյան մշակույթի շրջանակներում սև փայլեցված բազմազան կավե առարկաների կողքին ի հայտ են գալիս անիվի և սայլի թափքի կավե մոդելներ, կենդանակերպ արձանիկներ: Վերջիններիս բացառիկ են, և դրանց գործառույթը շատ երկար ժամանակ քննարկման առարկա է մասնագիտական շրջանակներում։ Մեթոդներ և նյութեր․ 2020թ․-ից Հայաստանի պատմության թանգարանի զետեղարանում պահվող Հառիճի վաղբրոնզիդարյան բնակատեղիի հնագիտական գտածոների նորովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թանգարանում առկա են 330 կենդանակերպ արձանիկ, սայլի թափքի 9 և անիվների 133 մոդել։ Այս առարկաները վերականգնվել, չափագրվել և ուսումնասիրվել են Կուրարաքսյան նմանատիպ առարկաների համատեքստում։ Վերլուծություն․ Քանի որ վերոնշյալ առարկաների պեղումների ընթացքում հուշարձանից գտնվել է նաև մեկ ամբողջական սայլի մոդել, կարևոր է քննարկել այս առարկաների փոխկապակցվածությունը և ծագումը Հայաստանում և Հարավային Կովկասում՝ որպես անվավոր փոխադրամիջոցների մոդելների առաջին օրինակներ։ Արդյունքներ․ Սույն աշխատանքում ներկայացվում են տարածաշրջանում անվավոր փոխադրամիջոցների մոդելների առաջին օրինակները, քննարկվում դրանց ձևերը և գործառույթը։ Between 3500–2500/2400 BC, during the Early Bronze Age, specifically within the so-called Kura-Araxes culture of Armenia and the broader South Caucasus, clay wheel-and-cart models and animal figurines begin to appear alongside the characteristic, black-polished pottery of this culture. Previously, such objects were not widespread. The discovery of these artifacts in large quantities is exceptional, and their function has long been a subject of discussion among archaeologists. Methods and Materials: A recent study of finds from the Early Bronze Age settlement of Harich, stored in the History Museum of Armenia since 2020, revealed a collection of 330 animal figurines, 9 wheeled vehicle models, and 133 wheel models. These objects were restored, re-measured, and analyzed in comparison with similar Kura-Araxes artifacts from other South Caucasian sites. Analysis: Since one complete wheeled vehicle model was also found during excavations at Harich, it is essential to examine the interrelationships among these objects and their emergence in the South Caucasus as the earliest examples of wheeled vehicles. Results: This study presents the earliest known wheeled vehicle models in the region and discusses their forms and possible functions.}, type={Հոդված}, title={Անվավոր փոխադրամիջոցների մոդելների ծագումը Հայաստանում և Հարավային Կովկասում և դրանց գործառույթը}, keywords={Հնագիտություն}, }