@misc{Հովհաննիսյան_Գայանե_Վերապրելով, author={Հովհաննիսյան, Գայանե}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ}, language={hy}, language={ru}, language={en}, abstract={Սույն հոդվածի նպատակն է ականատեսների վկայությունների և բանավոր պատմությունների հիման վրա բացահայտել 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում իրականացված հայ բնակչության ջարդերի մի շարք կարևոր դիտանկյուններ: Վերլուծելով վերապրածների բանավոր պատմությունները` հետազոտությունը ձգտում է բացահայտելու ջարդերին նախորդած ժամանակաշրջանում ձևավորված հակահայ ատելության խոսքը և ապամարդկայնացման դրսևորումները, ինչպես նաև բռնության կազմակերպական գործողությունների օրինաչափությունները: Հոդվածը ցույց է տալիս բանավոր պատմության կարևորությունը Սումգայիթի ջարդերի փաստագրման գործում և նպաստում դրանց գիտական առավել խորքային ուսումնասիրությանը: Հետազոտության համար հիմնական սկզբնաղբյուր են հանդիսացել Սումգայիթի ջարդերը վերապրածների հրատարակված վկայությունները, որոնք բովանդակում են կարևոր տեղեկություններ ջարդերի նախապատրաստական աշխատանքների, դրանց բնույթի և առանձնահատկությունների մասին: Հոդվածում վերլուծվել են ջարդերի այն օրինաչափ բնութագրիչները, որոնք բազմիցս արձանագրվել են տարբեր վկայություններում՝ ընդգծելով դրանց կառուցվածքային և կազմակերպական ընդհանրությունները։ Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ ջարդերին նախորդել են համակարգված հակահայկական քարոզչություն և ատելության խոսքի լայն տարածում: Այդ գործընթացում որոշիչ դեր են ունեցել Խորհրդային Հայաստանից Սումգայիթ տեղափոխված ադրբեջանցիները: Այդ օրերին հայերի ապամարդկայնացումը դրսևորվում էր նրանց տարբեր կենդանիների հետ համեմատելով և նվաստացուցիչ բնորոշումներով։ Ականատեսների վկայությունների համադրումը թույլ է տալիս արձանագրել նաև ջարդերին նախորդած ժամանակաշրջանում որոշակի կազմակերպական գործողությունների իրականացումը, մասնավորապես՝ հայերի բնակության հասցեների ցուցակների կազմումը, հարձակումների համար անհրաժեշտ գործիքների պատրաստումը, ջարդարարներին ոգելից խմիչքների և հոգեմետ նյութերի բաժանումը, ադրբեջանցիների կողմից հատուկ պայմանանշանների կիրառումը: Վերապրածների պատմությունները վերահաստատում են, որ ջարդերի օրերին տեղական ոստիկանությունը և շտապ բուժօգնությունը դրսևորել են հանցավոր անգործություն, իսկ որոշ դեպքերում աջակցել են ջարդարարներին։ This article aims to reveal the details of the pogroms of the Armenian population in the Azerbaijani city of Sumgait from 27 to 29 February 1988, using eyewitness testimonies and oral histories. The primary sources for the study include published testimonies of survivors of the pogrom. Eyewitness accounts and narratives provide valuable information regarding the preparatory measures, nature and characteristics of the pogroms. It is important to note that the article presents the recurrent patterns of the pogrom as documented across multiple testimonies. The research indicates that the Sumgait pogrom was preceded by large-scale anti- Armenian propaganda and incitement of hatred. The main disseminators of this campaign were Azerbaijanis who had moved to Sumgait from Soviet Armenia. During this period, the dehumanization of Armenians was manifested in comparisons of Armenians to various animals. Eyewitness testimonies attest to the existence of organized preparatory activities prior to the pogrom. These activities included the compilation of lists of Armenian residences, the preparation of instruments necessary for committing crimes, the preparation of instruments necessary for committing crimes, and the implementation of special signals and codes used by Azerbaijanis. Survivors’ accounts also confirm that during the days of massacre, the Sumgayit police and emergency medical services exhibited criminal negligence, and in some cases even facilitated the actions of perpetrators. Цель данной статьи — раскрыть детали погромов армянского населения, произошедших в азербайджанском городе Сумгаите 27-29 февраля 1988 года, на основе свидетельств очевидцев и устных историй. Основными источниками для исследования послужили опубликованные показания людей, переживших эти события. Свидетельства очевидцев предоставляют ценную информацию о подготовительных этапах, характере и особенностях погромов. В статье выявляются повторяющиеся закономерности, зафиксированные в многочисленных свидетельствах очевидцев. В результате исследования выяснилось, что погромам предшествовала масштабная антиармянская пропаганда и систематическое разжигание ненависти. Главными распространителями этой кампании были азербайджанцы, переселившиеся в Сумгаит из Советской Армении. В то время дегуманизация армян проявлялась в их сравнении с различными животными. Свидетельства очевидцев подтверждают наличие организованных подготовительных мероприятий до начала погромов. Среди них—составление списков мест проживания армян, заготовка орудий, предназначенных для совершения преступлений, а также использование специальных сигналов и кодов среди нападавших. Показания выживших также свидетельствуют о том, что в дни погромов полиция и службы скорой медицинской помощи Сумгаита проявили преступное бездействие, а в отдельных случаях даже способствовали действиям погромщиков.}, title={Վերապրելով Սումգայիթը. հայ բնակչության ջարդերը ականատեսների աչքերով}, type={Հոդված}, keywords={Հայոց ցեղասպանություն, Ադրբեջան}, }