@misc{Պետրոսյան_Լուսինե_Պ._Որմնանկարչությունը, author={Պետրոսյան, Լուսինե Պ.}, howpublished={online}, abstract={Նախաբան. Հետազոտությունը նվիրված է մոնումենտալ-դեկորատիվ արվեստի, մասնավորապես՝ որմնանկարչության զարգացման ուսումնասիրությանը Հայաստանում XX դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը։ Ուսումնասիրությունը կարևոր է ազգային, մշակութային ինքնության պահպանման և քաղաքային միջավայրի գեղարվեստական ձևավորման համատեքստում։ Մեթոդներ և նյութեր. Աշխատանքում կիրառվել են արվեստագիտական վերլուծական, համեմատական հետազոտական մեթոդներ։ Հիմնական նյութը խորհրդային շրջանի որմնանկարներն են, դրանց ստեղծման, գործառույթի, պահպանման և վերականգնման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև մեր օրերում փողոցային արվեստի ծրագրերի և ժամանակակից հեղինակների աշխատանքները։ Վերլուծություն. Մեկնաբանվել են խորհրդային շրջանում ստեղծված որմնանկարների գեղարվեստական, գաղափարական և տեխնիկական առանձնահատկությունները, որոնք մեծապես ազդել են քաղաքի հասարակական միջավայրի ձևավորման վրա։ Ներկայացվել են հայկական մոնումենտալ արվեստի առաջատար ներկայացուցիչների ստեղծագործություններ։ Տրամաբանորեն դիտարկվել է հետխորհրդային շրջանում որմնանկարչության դանդաղումը և XXI դարում դրա վերածնունդը՝ ժամանակակից միջազգային արվեստային նախաձեռնությունների ազդեցությամբ։ Վերլուծվել է նաև նոր սերնդի և օտարերկրյա նկարիչների ներգրավվածությունը, որոնք անդրադառնում են քաղաքային ինքնության և հանրային տարածքի վերաիմաստավորման խնդիրներին։ Արդյունքներ. Հետազոտությունը փաստում է, որ որմնանկարչությունը Հայաստանում շարունակական մշակութային երևույթ է, որն իր նոր դրսևորումներով դարձել է գեղագիտական, գաղափարական և մշակութային ժառանգության կարևոր ձև։ Ներկայացվում է խորհրդային ժառանգության և ժամանակակից փորձառության համադրությունը՝ որպես քաղաքի մշակութային դիմագծի և ինքնության վերաձևավորման գործիք։ Introduction: The article is dedicated to the study of the development of monumental-decorative art, particularly mural painting, in Armenia from the second half of the 20th century to the present. This research is significant in the context of preserving national and cultural identity and shaping the artistic character of the urban environment. Methods and Materials: The article employs art historical analytical, comparative, and documentary research methods. The main materials include murals from the Soviet period, documents related to their creation, damage, and restoration, as well as contemporary works and international street art initiatives of recent years. Analysis: The artistic, ideological, and technical characteristics of murals created during the Soviet era are analyzed, emphasizing their influence on shaping the urban public environment. The works of leading representatives of Armenian monumental art are presented. The decline of mural painting in the post-Soviet period and its revival in the XXI century through modern international art projects are also examined. The involvement of a new generation of local and foreign artists addressing issues of urban identity and public space reinterpretation is discussed. Results: The article demonstrates that mural painting in Armenia is a continuous cultural phenomenon that, with its new manifestations, serves as an important form of aesthetic, ideological, and cultural heritage. It presents a synthesis of the Soviet heritage and contemporary mural practices as a tool for the cultural identity and visual redefinition of the urban landscape.}, type={Հոդված}, title={Որմնանկարչությունը Հայաստանի հասարակական և այլ շինություններում XX դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը}, keywords={Արվեստաբանություն}, }