@misc{Անանյան_Հայարփի_Գ._Կլոր, author={Անանյան, Հայարփի Գ.}, howpublished={online}, abstract={Նախաբան․ Գյովնդը հայկական պարային մշակույթի ամենատարածված պարերից է, որն այսօր էլ պահպանում է իր շարունակականությունը։ Այս պարատեսակը, սակայն, այլ անուններով հանդիպում է նաև քրդական և թուրքական պարային ավանդույթներում՝ որպես այդ ժողովուրդների ազգային պար։ Հետազոտության նպատակն է պարզել գյովնդ–յալլի–հալայ պարաձևերի առկայությունն ու ընկալումները հայերի, քրդերի և թուրքերի մշակույթում, ինչպես նաև բացահայտել դրանց կառուցվածքային զուգահեռներն ու առանձնահատկությունները։ Մեթոդներ և նյութեր․ Հետազոտությունն իրականացվել է պատմահամեմատական մեթոդի, բառարանների ուսումնասիրության և տեսանյութերի բովանդակային վերլուծության համադրմամբ։ Քրդական և թուրքական տարբերակների կատարողական առանձնահատկությունները դիտարկվել են տեքստային և տեսադիտողական աղբյուրների հիման վրա (YouTube հարթակից)։ Վերլուծություն․ Գյովնդ–յալլի–հալայ պարաձևերի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև դրանք ձևավորվել են տարբեր մշակութային միջավայրերում և կրել են տեղային առանձնահատկություններ, սակայն իրենց էությամբ ունեն նույն կառուցվածքային սկզբունքը և իմաստը՝ շրջան, աղեղ, գունդ։ Արդյունք․ Գյովնդը, յալլին և հալայը հոմանիշ բառեր են, նույնական են պար բառի հետ և երեք ժողովուրդների մոտ էլ ներկայացնում են շրջանով կատարվող տարբեր քայլերից կազմված համայնքային պարեր՝ պարզից բարդացող քայլերով, դանդաղից արագացող տեմպով։ Introduction. Gyovnd is one of the most widespread dance forms in Armenian dance culture, and it continues to be actively practiced today. This dance type, however, is also found under different names in Kurdish and Turkish dance traditions, serving as a national dance for these peoples. The aim of this study is to identify the presence and perceptions of gyovnd–yalli–halay dance forms in Armenian, Kurdish, and Turkish cultures, as well as to reveal their structural parallels and distinctive features. Methods and Materials. The research was conducted using a combination of historical-comparative methods, dictionary studies, and content analysis of video recordings. The performative features of the Kurdish and Turkish variants were examined based on textual sources and visual materials (collected from YouTube). Analysis. A comparative study of gyovnd–yalli– halay dance forms shows that, although they developed in different cultural contexts and bear local characteristics, they share the same underlying structural principles and meaning—circle, arch, and round. Results. Gyovnd, yalli, and halay are synonymous terms, equivalent to the word “dance”, and in all three cultures, they represent communal dances performed in a circle, composed of steps ranging from simple to complex and progressing from slow to fast tempo.}, type={Հոդված}, title={Կլոր պար–յալլի–գյովնդ–հալայ. հայկական, թուրքական և քրդական պարային ավանդույթների համեմատական-տեսական դիտարկում ազգագրական նյութերի հիման վրա (մաս I)}, keywords={Հնագիտություն, Գրականություն, Պատմություն}, }