@misc{Պետրոսյան_Մելինե_Արցախի, author={Պետրոսյան, Մելինե}, address={Երևան}, howpublished={online}, publisher={«Արցախ» հրատ.}, abstract={Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և քննության ենթարկել ռուս բանագիտական տարածքում եղած տեսակետներն ու դրանց հիման վրա սահմանազատել հայ բանագիտական տիրույթի մաս կազմող՝ Արցախի մանկական հեքիաթները։ Հոդվածի նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ տալ դրանց բովանդակային ու կառուցվածքային առանձնահատկությունները, փորձել հստակեցնել մանկական հեքիաթների սահմանները՝ կենդանապատում հեքիաթները ընդունելով որպես մանկական բանահյուսության մաս։ Արցախյան կենդանապատում հեքիաթների տեսակային բաժանումը կատարել ենք ըստ երեխաների տարիքային առանձնահատկությունների՝ խմբավորելով առավել հասուն՝ 12 - 16 տարեկան ավագ խումբ և 6 – 11 տարեկան միջին տարիքային խումբ։ Ուսումնասիրությունն իրականացվել է վերլուծական, զուգադրական, համեմատական մեթոդներով։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում ինչպես բանահյուսական մյուս նմուշները, հեքիաթը ևս դադարել է լայնորեն կենցաղավարելուց, սակայն համացանցում, հեռուստատեսությամբ, ինչպես նաև ձայնային գրքերի միջոցով որոշ վերամշակումներ շարունակում են տարածում ունենալ։ Ինչը դրականորեն է անդրադառնում ոչ միայն երեխաների վարքային դրսևորումներին, այլև աշխարհայացքի ճիշտ զարգացմանը, ազատ ու անկաշկանդ ինքնաարտահայտմանը։ Կենդանապատում հեքիաթները երեխաների կյանքի այն կարևորագույն բաղադրիչներից են, որոնց գործածությունը հստակորեն ձևավորում է առողջ հասարակություն ունենալու նպատակ։ Այսպիսով՝ Արցախի կենդանական հեքիաթների ուսումնասիրությունը առանձնակի կարևորություն է ստանում ոչ միայն մշակութային ինքնության պահպանման, այլև ազգային ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից՝ հատկապես սերունդների միջև արժեքային կապի ամրապնդման գործընթացում։}, type={Ամսագիր}, title={Արցախի մանկական հեքիաթները}, keywords={Բանահյուսություն, Ազգագրություն}, }