@misc{Վարդանյան_Հրածին_Ինքնության, author={Վարդանյան, Հրածին and Հակոբյան, Մարիամ}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ}, abstract={Սփյուռքի նկատմամբ ՀՀ պետական քաղաքականության մշակման տեսանկյունից խիստ կարևոր են ինքնությանն առնչվող հարցերը։ Իրենց սփյուռքների հանդեպ տարբեր պետությունների վարած քաղաքականության ուսումնասիրումը հետազոտողներին թույլ է տվել առանձնացնել քաղաքականության տարբեր տիպեր, որոնցից Հայաստան–Սփյուռք գործակցության երկարաժամկետ զարգացման և հեռահար արդյունավետության տեսանկյունից առավել ուշագրավ քաղաքականության այն տեսակը, որի առանցքում սփյուռքաբնակների ինքնությունն է։ Չնայած Սփյուռքում ինքնության և դրա տարբեր բաղադրիչների հարցում առկա բազմաշերտությանը՝ ինքնությունն այն հիմնական գործոնն է, որը թույլ է տալիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում վերաձևակերպել սեփական ազգային շահերը, առաջնահերթություններն ու օրակարգերը, մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Արդի սփյուռքագիտական ուսումնասիրություններում հաճախ է ընդգծվում այն միտքը, որ ինքնությունն արդեն իսկ կայացած իրականություն համարելու փոխարեն՝ նախընտրելի է այն դիտարկել որպես «արտադրանք», որը մշտապես ստեղծվում և վերաստեղծվում է նորովի, այդ թվում՝ վերնախավերի ուղղորդմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հոդվածում խնդիր է դրված վեր հանելու, թե նոր ժամանակների հայկական երեք պետությունները՝ Հայաստանի առաջին, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ հանրապետությունները, ինչպիսի քաղաքականություն են վարել Սփյուռքում ինքնության ուղղությամբ։ Հոդվածը համեմատում և վերլուծում է այդ քաղաքականությունների բնույթը՝ մի շարք գործոններով պայմանավորված առանձնահատկություններով։}, title={Ինքնության քաղաքականությունը՝ որպես պետություն-սփյուռք գործակցության բաղադրիչ (ՀՀ – Սփյուռք հարաբերությունների պարագան)}, type={Հոդված}, keywords={Սփյուռք, Հայաստանի Հանրապետություն}, }