@misc{Սահակյան_Հայկուշ_(Հայկուհի)_Մարտիրոս, author={Սահակյան, Հայկուշ (Հայկուհի)}, address={Երևան}, howpublished={online}, language={hy}, abstract={Մարտիրոս Սարյանը 1921 թվականին մշտական բնակություն է հաստատում Հայաստանում և անմիջապես ամենաակտիվ մասնակցությունը բերում երկրի հոգևոր և մշակութային վերածննդի գործին: 1920-1930-ական թվականներին նա գրող, Պետական հրատարակչության գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի առաջարկով ստեղծում է գրքային ձևավորումներ, որոնք հայկական գրքային գրաֆիկայի անգերազանցելի նմուշներից են: Նրա որոշ ստեղծագործություններ տարբեր պատճառներով չեն ընդգրկվել հրատարակություններում և դուրս են մնացել սարյանագետների ուշադրությունից: Դրանց թվին են պատկանում Միքայել Նալբանդյանի երկերի համար տուշով արված նկարազարդումները: Սույն հոդվածում քննության են առնվում դրանց ստեղծման շարժառիթներն ու հանգամանքները և վերլուծվում են պատկերագրական առանձնահատկությունները: 1934-1935 թվականներին նկարազարդումներն ու վերջնանկարները, որոնք ներկայացնում են Նալբանդյանի կենսագրության հիշարժան դրվագները, կատարողական վիրտուոզությամբ և կուռ կոմպոզիցիոն կառուցվածքով ընթերցվում են նաև որպես առանձին գրաֆիկական գործեր: Նկարազարդումներն ընդհանուր առմամբ 9 թերթ են, որոնցից երկուսի վրա զետեղված է երկուական վերջնանկար: Բացառությամբ մեկ ստեղծագործության, որը պատկանում է Սարյան ընտանիքին, մյուս բոլոր նմուշները Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի մաս են կազմում և ձեռք են բերվել հեղինակից: Հայրենասիրական վեհ զգացմունքները և ստեղծագործելու անսպառ մղումը մշտապես եղել են հայ ժողովրդի նվիրյալ զավակների՝ Նալբանդյանի և Սարյանի կյանքի ու գործունեության կարևորագույն սկզբունքները: Martiros Sarian moved to Armenia in 1921 and immediately took part in the spiritual and cultural revival of the country. In the 1920s and 1930s, at the suggestion of the prominent writer Yeghishe Charents, the Head of the Art Department of the State Publishing House, he created book illustrations that are now considered outstanding specimens of Armenian book graphics. Due to various circumstances, some of these works were not ever published, so they have remained outside the scope of scholarly research on Sarian. Among them are a number of Indian ink illustrations created for the works of Mikayel Nalbandian: this article explores the motives and circumstances of their creation and analyzes their iconographic features. Created between 1934 and 1935, the illustrations and tailpieces which depict memorable episodes from Nalbandian’s short yet vivid biography can also be viewed as standalone graphic artworks, notable for their virtuosity and solid compositional structure. The illustrations comprise nine sheets, two of which feature double endpapers. With the exception of one piece (Leningrad, 1934, Indian ink, dip pen on paper) which belongs to the Sarian family, the remaining works are housed in the collection of the Museum of Literature and Art having been acquired directly from the artist. The noble feelings of patriotism and the inexhaustible drive for creativity have always been among the most fundamental principles guiding the lives and work of two devoted sons of the Armenian nation, M. Nalbandian and M. Sarian. В 1921 году Мартирос Сарьян переехал в Армению на постоянное жительство и сразу принял активное участие в духовном и культурном возрождении страны. В 1920-1930-х годах, по предложению заведующего художественным отделом Госиздата поэта Егише Чаренца, он создал книжные иллюстрации, которые являются непревзойденными образцами армянской книжной графики. Некоторые его работы по разным причинам не были опубликованы и оказались вне поле зрения исследователей. Среди них — иллюстрации тушью к произведениям Микаэла Налбандяна. В статье рассматриваются мотивы и обстоятельства их создания, анализируются их иконографические особенности. Созданные в 1934-1935 годах иллюстрации и концовки, представляющие памятные эпизоды короткой, но красочной биографии Налбандяна, читаются как отдельные графические произведения с их виртуозностью исполнения и прочной композиционной структурой. Иллюстрации состоят из 9 листов, два из которых представляют концовки. За исключением одной работы (Ленинград, 1934, бумага, тушь, наконечник), которая принадлежит семье Сарьян, все остальные экземпляры были приобретены у автора и находятся в коллекции Музея литературы и искусства . Благородные чувства патриотизма и неиссякаемое стремление к творчеству всегда были важнейшими принципами жизни и деятельности Налбандяна и Сарьяна – преданных сынов армянского народа.}, type={Հոդված}, title={Մարտիրոս Սարյանի մատենանկարչության նմուշներից. Միքայել Նալբանդյանի երկերի համար ստեղծած նկարազարդումները}, keywords={Արվեստագիտական հետազոտություններ}, }