@misc{Գալստյան_Աշոտ_Եղանակավորման, author={Գալստյան, Աշոտ and Արշակյան, Թամարա}, address={Երևան}, howpublished={online}, abstract={Հոդվածում ներկայացված է լեզվաբանության և տրամաբանության մեջ եղանակավորման կարգերի հասկացական դաշտերի հնարավոր սահմանազատումը: Առանձնացվել և համադրվել են տրամաբանության մեջ եղանակավորման հիմնական հասկացական հարացույցները: Դիտարկվել է եղանակավորման զարգացմանն առնչվող խնդրի վերաբերյալ լեզվաբանների կողմից առաջարկված սահմանումները, ըմբռնումները, լեզվաբանության մեջ եղանակավորման ճանաչողական և գործաբանական տեսակետների տարբերակները, ինչպես նաև համադրվել են լեզվամտածողության և եղանակավորման (ենթա)կարգերի ընդհանրությունները: Միևնույն ժամանակ, դիտարկվել են եղանակավորման լեզվական արտահայտչամիջոցները և տեսակները՝ ըստ իմաստների, ինչպես նաև լեզվաբանության դիտակետից: Առանձնացվել են եղանակավորման՝ իբրև առարկայական (օբյեկտիվ) իրականության լեզվական արտահայտության քերականական սահմանումային (ուղիղ), և ոչ սահմանումային (անուղղակի) կարգերը։ Հետազոտվել են լեզվի և մտածողության միջև ներքին կառուցվածքային փոխկապակցվածությունը, ընդգծվել շարահյուսության և իմաստաբանության միջև լեզվի սահմանային տիրույթը, բացահայտվել և նկարագրվել են լեզվում գույություն ունեցող հատվածները, ինչպես նաև լեզվամտածողության և հասկացական համակարգի առնչակցությունը: Դիտարկվել են լեզվական երևույթների դասակարգման բազմաշերտ գործառութային ընդհանրությունը և նրանց եղանակավորող նշանակությունները, ինչպես նաև տարբեր լեզվահամակարգերում եղանակավորման միջոցները, բառապաշարի, քերականական տարբեր մակարդակների լեզվական միջոցների կիրառությունը։ The article provides an overview of the conceptual fields of modality categories in logic and linguistics. The fundamental conceptual constructs of modality in logic are identified, analyzed, and compared. It also examines definitions and interpretations proposed by linguists regarding the development of modality. The article explores the distinctions between cognitive and functional perspectives on modality in linguistics, as well as the similarities between (sub)categories of language thinking and modality. At the same time, the linguistic markers of modality and types of modality are considered from a semantic perspective, along with linguistic markers analyzed through a linguistic lens. В статье представлен обзор концептуальных полей категорий модальности в логике и лингвистике. Выделены, проанализированы и сопоставлены основные концептуальные конструкции модальности в логике. Также рассматриваются определения и интерпретации, предложенные лингвистами в контексте формирования модальности. Анализируются различия между когнитивным и функциональным подходами к модальности в лингвистике, а также сходства между (под)категориями языкового мышления и модальности. Одновременно исследуются языковые маркеры модальности и её типы с семантической точки зрения, а также языковые средства выражения рассматриваются с лингвистической позиции.}, type={Հոդված}, title={Եղանակավորման ըմբռնումը լեզվաբանական ուսումնասիրոթյունների հարացույցում}, keywords={Լեզվաբանություն}, }