@misc{Shahumyan_Anahit_The, author={Shahumyan, Anahit}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ}, abstract={The increase in the political significance of civilian oversight and nongovernmental organizations in the life of modern states is conditioned, in particular, by the expansion of the possibility of applying the liberal model to states through international universal treaties. It reduces the stat’s public (especially social) responsibility, organizational and management functions, transferring them to nonstate, especially public organizations, which carry out the function of protecting human rights. In modern security processes, the greatest political (geopolitical) significance is attributed to those civilian oversight structures that are financed by international organizations and Western (particularly American and European) funds. The activities of the majority of them, within the framework of human rights protection, are also directed to ensuring the national security of states and normal life. In the structure of the system of ensuring national security of the Republic of Armenia, non-governmental bodies, among which civil society (in particular, non-governmental organizations), including the media, can be distinguished, have their own place and role. Such participation in the system of ensuring national security speaks of the existence of an established democratic system. They are the supporting entities that force the government to take into account the diverse demands and interests of different groups of society when implementing state policy, influencing decision-making in the security sector. Conducting systematic and consistent monitoring is also of great importance for overseeing the RA national security system, as well as ensuring the implementation of national security policy. Monitoring of the sphere of ensuring national security is the systematic collection and analysis of information on phenomena and processes (specific issues, programs) related to national security and policies aimed at ensuring it. Effective monitoring is necessary for the purpose of assessing processes taking place in areas of strategic importance for the state, predicting future developments, and making necessary decisions. As a result, this monitoring contributes to improving the policies implemented in these sectors and increasing the efficiency of management. Monitoring the national security structures and implemented policies of the Republic of Armenia, which is mainly coordinated by the Office of the Security Council, is of essential importance for strengthening the country’s security, coordinating the activities of state government bodies, developing and effectively implementing strategic programs, as well as cooperating with other states on issues related to national security. The analytical and information base formed as a result of the monitoring, serves as a basis for both decision-making on national security and the assessment, review, and further development of the RA national security policy and the programs stemming from it. Ժամանակակից պետությունների կյանքում քաղաքացիական վերահսկողության և հասարակական կազմակերպությունների քաղաքական նշանակության մեծացումը պայմանավորված է հատկապես միջազգային ունիվերսալ պայմանագրերով պետությունների ազատականության մոդելի կիրառման հնարավորության ընդլայնմամբ: Այն նվազեցնում է պետության հասարակական (հատկապես՝ սոցիալական) պատասխանատվությունը, կազմակերպման- կառավարման գործառույթները՝ դրանք փոխանցելով ոչ պետական, հատկապես հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության գործառույթ: Անվտանգային արդի գործընթացներում առավել մեծ քաղաքական (աշխարհաքաղաքական) նշանակություն ունեն քաղաքացիական վերահսկողության այն կառուցակարգերը, որոնք ֆինանսավորվում են միջազգային կազմակերպությունների, արևմտյան (մասնավորապես՝ ամերիկյան ևեվրոպական) ֆոնդերի կողմից: Դրանց գերակշիռ մասի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում ուղղվում է նաև պետությունների ազգային անվտանգության երաշխավորմանը և բնականոն կենսագործունեության ապահովմանը: Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի կառուցվածքում իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ոչ պետական կառույցները, որոնցից կարելի է առանձնացնել քաղաքացիական հասարակությունը (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունները), այդ թվում` ԶԼՄ-ները: Ազգային անվտանգության ապահովման համակարգում նմանատիպ մասնակցությունը խոսում է կայացած ժողովրդավարական համակարգի առկայության մասին: Դրանք այն օժանդակող սուբյեկտներն են, որոնք ստիպում են իշխանությանը պետական քաղաքականություն իրականացնելիս հաշվի առնել հասարակության տարբեր խմբերի բազմաբնույթ պահանջներն ու շահերը՝ ազդելով անվտանգության ոլորտի վերաբերյալ որոշումների ընդունման վրա: ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգի վերահսկման, ինչպես նաև ազգային անվտանգության քաղաքականության կենսագործումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի նաև համակարգված և հետևողական դիտարկումների անցկացումը: Ազգային անվտանգության ապահովման բնագավառի դիտարկումն ազգային անվտանգությանն ու դրա ապահովմանն ուղղված քաղաքականությանն առնչվող երևույթների, գործընթացների (կոնկրետ հիմնախնդրի, ծրագրի) վերաբերյալ համակարգված տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունն է: Արդյունավետ դիտարկումն անհրաժեշտ է պետության համար ռազմավարական նշանակության ոլորտներում տեղի ունեցող գործընթացների գնահատման, հետագա ընթացքի կանխատեսման ևանհրաժեշտ որոշումների կայացման նպատակի իրականացման համար: Արդյունքում այդ դիտարկումը նպաստում է տվյալ ոլորտներում իրականացվող քաղաքականության բարելավմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Երկրի անվտանգության ամրապնդման, պետական կառավարման մարմինների գործունեության համակարգման, ռազմավարական ծրագրերի մշակման ևարդյունավետ իրականացման, ինչպես նաև այլ պետությունների հետ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով համագործակցության համար էական նշանակություն ունի ՀՀ ազգային անվտանգության կառուցակարգերի ևիրականացվող քաղաքականության դիտարկումը, որը հիմնականում համակարգվում է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից: Դիտարկման արդյունքներով ձևավորված վերլուծական- տեղեկատվական բազան հիմք է հանդիսանում ինչպես ազգային անվտանգության վերաբերյալ որոշումների կայացման, այնպես էլ ՀՀ ազգային անվտանգության քաղաքականության և դրանից բխող ծրագրերի գնահատման, վերանայման և հետագա զարգացման համար:}, title={The Main Actors of Civilian Oversight as a Mechanism for Ensuring National Security}, type={Հոդված}, keywords={Political Science}, }