@misc{Եղիազարյան_Կարինե_Համաիսլամականության, author={Եղիազարյան, Կարինե}, address={Երևան}, howpublished={online}, publisher={«ԱՐՑԱԽ» հրատ.}, publisher={ԱԵԳՄՄ հրատ.}, abstract={Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել 1905-1906 թվականներին Այսրկովկասը ցնցած հայ-թաթարական կռիվների` որպես իրական պատճառներից մեկի՝ համաիսլամականության և համաթուրքականության դերը։ 1903 թվականի հունիսի 12-ի՝ հայոց եկեղեցու ունեցվածքի բռնազավթման համար ցարիզմի դեմ մղվող պայքարից դեռևս դուրս չեկած՝ 1905-1906 թթ. Այսրկովկասում տեղի ունեցան բուռն իրադարձություններ՝ հայ-թաթարական կռիվներ, որոնք տևեցին մեկուկես տարի և ունեցան աղետալի հետևանքներ Այսրկովկասի կյանքի համար՝ երկու կողմերին պատճառելով մարդկային կորուստներ, ավերածություններ, անասելի նյութական վնասներ, որոնք վերականգնելու և բնականոն կյանքին վերադառնալու համար անհրաժեշտ եղավ մի քանի տարի։ Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ իրադարձությունների հետազոտությունն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։ Արցախյան առկախ խնդիրը, հայ-ադրբեջանական՝ մեղմ ասած՝ ոչ բարյացակամ հարաբերությունները միանշանակ ուշադրության կենտրոնում են պահում նաև ոչ հեռավոր անցյալի պատմական իրողությունները։ Դրանց հստակ իմացությունը թույլ է տալիս ըստ էության բացատրելու հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների իրական արմատները և որոշակիորեն կանխատեսելու ոչ հեռավոր ապագայի հնարավոր զարգացումները։ Մերօրյա իրականությունում հայ ժողովրդի համար շատ բան չի փոխվել. հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը դարձյալ անհավասար պայքարի մեջ է՝ իր դարավոր հարևան-թշնամու՝ Թուրքիայի, ինչպես նաև նրա արբանյակը հանդիսացող Ադրբեջանի հետ իր պատմական հայրենիքում՝ Արցախյան կնճռոտ խնդիրը ի շահ իր իսկական տերերի լուծելու ու պատմական Արցախում ապրելու իրավունքը իրականացնելու համար: Կարևոր է ոչ շատ հեռավոր անցյալի պատմաքաղաքական իրադարձությունների խորքային ընկալումը, սթափ մոտեցմամբ և ապակուսակցական պատմագիտական հայեցակարգի մշակմամբ հայ-թուրքական (թաթարական) վաղեմի ոչ բարյացակամ հարաբերություններն առավել խաղաղ ու Հայաստանի համար անվտանգ պահելու տեսանկյունից։ The aim of the article is to present the role of pan-Islamism and pan-Turkism as the real causes of the Armenian-Tatar wars that shook Transcaucasia in 1905-1906. In 1905–1906, even as the region had not yet recovered from the struggle against tsarism sparked by the June 12, 1903 seizure of Armenian Church property, major upheavals unfolded in Transcaucasia. The Armenian-Tatar wars lasted a year and a half and had disastrous consequences for the region, causing enormous material damage and numerous human casualties on both sides, and requiring several years for recovery and a return to normalcy. The study of those events that took place more than a century ago has not lost its relevance today. The ongoing Artsakh issue and, to put it mildly, the unfriendly Armenian-Azerbaijani relations continue to keep these historical events in the spotlight. A clear understanding of these events helps explain the roots of current Armenian-Azerbaijani relations and allows for cautious predictions about future developments. Цель статьи — представить роль панисламизма и пантюркизма как одной из реальных причин армяно-татарских столкновений, потрясших Закавказье в 1905–1906 годах. К 1905–1906 годам, когда регион еще не оправился от последствий борьбы с царизмом, связанной с изъятием имущества Армянской церкви, произошедшим 12 июня 1903 года, в Закавказье происходили бурные события – армяно-татарские столкновения, которые длились полтора года и имели катастрофические последствия для Закавказья, когда обе стороны понесли огромный материальный ущерб и многочисленные человеческие потери. На восстановление региона и возвращение к нормальной жизни потребовалось несколько лет. Изучение событий, произошедших более века назад, не утратило своей актуальности и сегодня. Нерешенная арцахская проблема и, мягко говоря, напряжённые армяно-азербайджанские отношения продолжают удерживать в центре внимания исторические события недалёкого прошлого. Их четкое понимание позволяет объяснить истинные корни нынешних армяно-азербайджанских отношений и с определенной долей уверенности прогнозировать возможное развитие событий в не столь отдаленном будущем. В сегодняшних реалиях для армянского народа мало что изменилось: армянский народ и Республика Армения вновь ведут неравную борьбу со своим многовековым соседом-врагом Турцией, а также ее сателлитом- Азербайджаном на своей исторической родине за решение острого вопроса Арцаха в интересах его истинных хозяев и реализацию их права жить в историческом Арцахе. Важно глубоко понимать историко-политические события недавнего прошлого, придерживаясь взвешенного подхода и разрабатывая внепартийную историческую концепцию, чтобы сделать старинные непростые армяно-турецкие (татарские) отношения более мирными и безопасными для Армении.}, title={Համաիսլամականության և համաթուրքականության դերը 1905-1906 թվականների հայ-թաթարական կռիվներում}, type={Հոդված}, keywords={Պատմություն}, }