@misc{Bakhchinyan_Henrik_Metaphor, author={Bakhchinyan, Henrik}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, abstract={The present article is devoted to the use of metaphors in the works of Armenian hymnographers from the 5th to the 8th centuries (Mesrop Mashtots, Sahak Partev, Movses Khorenatsi, Hovhan Mandakuni, Stepannos Syunetsi (I), Komitas Aghtsetsi, Sahak Dzoroporetsi, Hovhan Odznetsi, Barsegh Tchon, Sahakdukht). When describing and praising the Persons of the Holy Trinity, the Mother of God, Christian sacred symbols, and saints, the earliest Armenian hymnographers sought to make their language more vivid and impactful. To achieve this, they primarily employed metaphor, the fundamental form of allegory. The spiritual metaphors used in hymns were largely drawn from Biblical texts and their interpretations, gradually evolving and giving rise to original metaphors as well. This article explores the metaphors employed in 5th–8th century Armenian spiritual poetry to depict the Persons of the Holy Trinity, the Virgin Mary, and John the Baptist, including the following: Light, Source, Ray, Sun, Love, Lover of mankind, Life, Life-Giving Fruit, Fountain of Immortality, Treasure of Life, Bread of Life, Path, King, Staff, Judge, Physician, Shepherd, Captain, Bridegroom, Church, Vine, Rock, Dove, Heavenly Dew, Bright Heaven, Luminous Cloud, Burning Bush, etc. All these metaphors later served as a solid foundation for Grigor Narekatsi’s spiritual symbolism. Ոսկեդարից մինչև Գրիգոր Նարեկացու հայտնությունը հայ հոգևոր, անհատական բանաստեղծության բնագավառում կենսունակ է եղել հատկապես օրհներգը (շարական): Այն պաշտոնական-ծիսական երգ-բանաստեղծություն է՝ իր արարողական գործառույթով, ինչը ենթադրում է խոսքարվեստի ու երաժշտարվեստի տարրերի կիրառում՝ պաշտամունքին ի նպաստ: Օրհներգերի առաջին հեղինակներն են V դարի հայ ազգային-քրիստոնեական մշակույթի և դպրության հիմնադիրներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: Նրանց երգային ժառանգությունն ըստ ամենայնի համալրել են նրանց կրտսեր աշակերտներ Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին և Ստեփանոս Սյունեցին (1-ին): Վերջիններիս գործն էլ շարունակել են VII–VIII դարերի շարականագիրները, մասնավորապես` Կոմիտաս Աղցեցին, Սահակ Ձորոփորեցին, Հովհան Օձնեցին և առաջին հայ բանաստեղծուհի Սահակդուխտը։ Առաջին հայ օրհներգուները Սուրբ Երրորդության Անձերին, Աստվածամորը, քրիստոնեական սրբություններն ու սրբերին բնութագրելիս ու գովերգելիս, իրենց խոսքն առավել պատկերավոր և ազդեցիկ դարձնելու ձգտումով, կիրառել են հատկապես այլաբերության հիմնական տեսակը հանդիսացող փոխաբերությունը: Օրհներգերում կիրառված հոգևոր բնույթի փոխաբերությունները հիմնականում բխել են աստվածաշնչյան գրքերից և դրանց մեկնություններից, տարաձևվել են և տեղի տվել նաև ինքնաստեղծ փոխաբերությունների: Հոդվածում ներկայացված են V–VIII դդ. հայ հոգևոր բանաստեղծության մեջ հանդիպող՝ Սուրբ երրորդության Անձերին, Մարիամ Աստվածածնին և Հովհաննես Մկրտչին տրված փոխաբերությունները՝ Լոյս, Աղբիւր, Ճառագայթ, Արեգակ, Սէր, Մարդասէր, Կեանք, Կենարար, Աղբիւր անմահութեան, Գանձ կենաց, կենսատու Պտուղ, Հաց կենաց, Ճանապարհ, Թա-գաւոր, Գաւազան, Դատաւոր, Բժիշկ, Հովիւ, Նաւապետ, Փեսայ, Եկեղեցի, Մշակ-Այգեգործ, Որթ, Վէմ, Աղաւնի, Ցօղ երկնային, Երկինք պայծառ, Ամպ լուսեղէն, Մորենի անկէզ և այլն։ Բոլոր այս փոխաբերությունները հետագայում կայուն հիմք են հանդիսացել Գրիգոր Նարեկացու հոգևոր խորհրդաբանության համար։}, title={Metaphor in Early Medieval Armenian Poetry}, type={Հոդված}, keywords={Philology}, }