@misc{Բազեյան_Կարինե_Ռ._1926, author={Բազեյան, Կարինե Ռ.}, howpublished={online}, abstract={1926 թ. երկրաշարժը մեծապես ազդեց Լենինական քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման ու նրա նոր դիմագծի ձևավորման վրա: Հոդվածում ընդհանուր գծերով ներկայացվում են 1926-1930-ական թթ. լենինականյան կյանքը, վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու դրանց ուղեկցող սոցիալական, մշակութային գործընթացները: Մեթոդներ և նյութեր. Ուսումնասիրությունն իրականացվել է պատմազգագրական և էթնոմշակութաբանական հետազոտությունների մեթոդաբանությամբ: Որպես հիմնական մեթոդ օգտագործվել են համեմատական վերլուծության տարբեր ձևերը՝ դրանք կիրառելով համակարգային մոտեցմամբ։ Լայնորեն օգտագործվել է ժամանակի պարբերական մամուլը՝ որպես հավաստի սկզբնաղբյուր տեղի ունեցած պատմամշակութային գործընթացների և վերափոխումների դինամիկան ուսումնասիրելու համար: Վերլուծություն. Հոդվածում ներկայացված են հետ-երկրաշարժյան գործընթացները, քաղաքացիների վերաբերմունքը աղետի նկատմամբ, կենտրոնական և տեղական իշխանությունների գործողությունները ավերածությունների վերացման ուղղությամբ, շինարարական աշխատանքների ծավալն ու դրա ազդեցությունը քաղաքային նոր կենցաղի ձևավորման, տնտեսամշակութային, հասարակական հարաբերություններում կատարվող փոփոխությունների վրա: Արդյունքներ «Բանվոր» թերթի հրապարակումների ու առկա մասնագիտական գրականության համադրմամբ վեր են հանվել 1926 թ. երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացները՝ բացահայտելով դրանց ազդեցությունը քաղաքի նոր՝ սոցիալիստական դիմագծի ու լենինականյան մշակույթի ձևավորման վրա: The earthquake in 1926 had a significant impact on the development strategy of Leninakan, shaping the city's new identity. This article provides a general overview of life in Leninakan from 1926 to the 1930s, the reconstruction efforts, and the accompanying social, cultural processes. Methods and Materials: The study was conducted using historical-ethnographic and ethno-cultural research methodologies. Various forms of comparative analysis were applied within a systematic approach. Periodical press from that time was extensively used as a reliable primary source for studying the dynamics of historical and cultural processes and transformations. Analysis: The examination of materials revealed that the earthquake greatly influenced the strategic planning and redevelopment of Leninakan. The article presents the post-earthquake processes, public attitudes toward the disaster, actions taken by central and local authorities to eliminate the destruction, the scale of construction work, and its impact on the formation of a new urban lifestyle, as well as economic, cultural, and social changes. Results: By combining publications from the "Banvor" newspaper with existing scholarly literature, the study highlights the processes of eliminating the consequences of the 1926 earthquake and reveals their role in shaping the city's new socialist identity and Leninakan's cultural development.}, type={Հոդված}, title={1926 թ. երկրաշարժը և արդյունաբերական Լենինականի կառուցումը}, keywords={Ազգագրություն}, }