@misc{Hovhannisyan_Artak_H._Regional, author={Hovhannisyan, Artak H.}, howpublished={online}, abstract={This article provides a comparative examination of the policies adopted by key Middle Eastern states toward the Palestinian conflict, analyzing their historical trajectories, the principal determinants shaping their respective approaches, and their evolving roles in advancing peace and Palestinian self-determination. Focusing on the cases of Saudi Arabia, Libya, Lebanon, Syria, Iraq, and the Gulf states (United Arab Emirates, Qatar, and Bahrain). The study investigates the interplay of domestic, regional, and international factors influencing their stances. Particular attention is given to the implications of Palestinian refugee presence, the complexities of intraregional politics, and the broader dynamics of the Israeli-Palestinian issue. Furthermore, the article situates these policies within the shifting geopolitical landscape of the Middle East, highlighting both shared challenges and unique national perspectives that inform their engagement with the conflict. Methods and materials: The paper employs a qualitative methodology, drawing on primary and secondary sources to analyze arab states policy approach to the Palestinian-Israeli conflict. Primary sources include official statements, policy documents, and speeches. Secondary sources encompass scholarly articles, books, reports, and media analyses that offer insights into some arab states foreign policy towards the Middle East and the Palestinian-Israeli conflict. Analysis: This study synthesizes these perspectives, offering a comparative analysis of the historical trajectories, contemporary policies, and geopolitical factors that define each country's engagement with the Palestinian conflict. By examining both the commonalities and distinctions in their approaches, the article contributes to a deeper understanding of the broader regional discourse and its implications for peace, justice, and stability in the Middle East. Results: The Israeli-Palestinian conflict remains a cornerstone of Middle Eastern geopolitics, with diverse approaches shaping the policies of regional states. Countries such as Saudi Arabia, Jordan, Libya, Lebanon, Syria, Iraq, and the Gulf states (UAE, Qatar, and Bahrain) have played distinct roles in addressing the conflict. This paper examines these policies, highlighting their historical contexts, evolving strategies, and regional implications. Հոդվածում ներկայացվում է Մերձավոր Արևելքի որոշ արաբական պետությունների քաղաքականության համեմատական վերլուծությունը պաղեստինյան հակամարտության նկատմամբ, քննարկվում են դրանց պատմական ուղիները, քաղաքական մոտեցումները ձևավորող հիմնական գործոնները, ինչպես նաև նրանց փոփոխվող դերերը խաղաղության ու Պաղեստինի ինքնորոշման գործընթացներում։ Հատուկ ուշադրություն է դարձվում Սաուդյան Արաբիային, Լիբիային, Լիբանանին, Սիրիային, Իրաքին և Պարսից ծոցի երկրներին (ԱՄԷ, Կատար, Բահրեյն)։ Ուսումնասիրվում է ներքին, տարածաշրջանային և միջազգային գործոնների փոխազդեցությունը, որոնք ազդում են այս երկրների դիրքորոշումների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվում պաղեստինցի փախստականների հիմնախնդրին, տարածաշրջանի ներքաղաքական շարժընթացի բարդություններին։ Քննարկվում է արաբական երկրների քաղաքականությունը Մերձավոր Արևելքի փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության մեջ՝ ընդգծելով ինչպես ընդհանուր մարտահրավերները, այնպես էլ յուրաքանչյուր պետության առանձնակի մոտեցումները, որոնք էլ ձևավորում են հակամարտության կարգավորման մեջ նրանց ներգրավվածության աստիճանը։ Մեթոդներ և նյութեր․ Հոդվածում կիրառվում է որակական մեթոդաբանություն, որը հիմնված է առաջնային և երկրորդական աղբյուրների վերլուծության վրա՝ ուսումնասիրելու արաբական երկրների մոտեցումները իսրայելա-պաղեստինյան հակամարտության հանդեպ։ Առաջնային աղբյուրները ներառում են պաշտոնական հայտարարություններ, քաղաքական փաստաթղթեր և ելույթներ։ Երկրորդական աղբյուրները ներառում են գիտական հոդվածներ, գրքեր, զեկույցներ և մեդիա-վերլուծություններ, որոնք պատկերացում են տալիս որոշ արաբական պետություն-ների արտաքին քաղաքական մոտեցումների վերաբերյալ։ Վերլուծություն․. Ուսումնասիրության շրջանակում համադրվում են տարբեր տեսակետներ, ներկայացվում է պատմական ուղիների, արդի քաղաքականության և աշխարհաքաղաքական գործոնների համեմատական վերլուծություն, որոնք որոշում են յուրաքանչյուր երկրի ներգրավվածությունը պաղեստինյան հակամարտությունում։ Հոդվածում ուսումնասիրվում են ինչպես ընդհանրությունները, այնպես էլ տարբերությունները այս մոտեցումներում։ Արդյունքներ․ Մերձավոր Արևելքի պետությունների քաղաքականության համեմատական վերլուծությունը պաղեստինյան հակամարտության նկատմամբ բացահայտում է պատմական պարտավորությունների, զարգացող ռազմավարությունների և տարածաշրջանային նկատառումների համադրվածությունը: Չնայած յուրաքանչյուր պետության մոտեցումը ձևավորվում է իրեն յուրահատուկ հանգամանքներով, դրանք միասին ընդգծում են պաղեստինյան հիմնախնդրի անխուսափելի նշանակությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքում: Այդ վերլուծությունն էական նշանակություն ունի Մերձավոր Արևելքի բազմակողմանի դինամիկան և իսրայելա-պաղեստինյան հակամարտության հնարավոր լուծման հեռանկարները հասկանալու համար: Սաուդյան Արաբիան երկար տարիներ իրեն ներկայացրել է որպես պաղեստինյան հակամարտության առանցքային դերակատար՝ առաջնորդելով արաբական աշխարհում խաղաղության գործընթացները և պաղեստինյան ինքնորոշման ջանքերը։ Տարածաշրջանային դի-նամիկայի փոփոխությունների պայմաններում Հորդանանը շարունակում է հանդես գալ որպես կայունացնող ուժ՝ աջակցելով հակամարտության արդարացի կարգավորմանը: Լիբիայի ներքին քաղաքական անկայունությունը սահմանափակում է նրա տարածաշրջանային ազդեցությունը: Չնայած այդ մարտահրավերներին՝ Լիբիայի պատմական դիրքորոշումը որպես պաղեստինյան իրավունքների պաշտպանի, դեռևս առկա է: Լիբանանում պաղեստինյան փախստականների առկայությունը էական ազդեցություն է ունեցել երկրի ներքին քաղաքականության և տարածաշրջանային հարաբերությունների վրա: Սիրիան երկար ժամանակ հանդես է եկել որպես պաղեստինցիների ինքնորոշման սկզբունքի ակտիվ ջատագով՝ ընդունելով փախստականներին և աջակցելով զինված դիմադրությանը: Իրաքի ներքին քաղաքական անկայունությունը և արտաքին ճնշումները սահմանափակել են նրա հնարավորությունները վերջին տարիներին ակտիվ դեր ստանձնելու հարցում: Տարաբնույթ ռազմավարությունները ցույց են տալիս Ծոցի երկրների բազմաշերտ ներգրավվածությունը հակամարտության կարգավորման համատեքստում:}, title={Regional Policy Towards the Palestinian Conflict Based on the Example of Some Arab Countries: A Comparative Analysis}, type={Հոդված}, keywords={History}, }