@misc{Մելիքյան_Արթուր_Տ._Արտաշես, author={Մելիքյան, Արթուր Տ. and Չատինյան, Իռա Հ.}, howpublished={online}, abstract={Աշխատանքում ուսումնասիրվել են Հռոմի հետ հայոց Արտաշես II արքայի (Ք. ա. 34, Ք.ա. 30-20 թթ.) հարաբերությունների վերաբերյալ աղբյուրագիտական և դրամագիտական տվյալները: Մեթոդներ և նյութեր. Կիրառվել է հետազոտման պատմահամեմատական մեթոդը: Օգտագործվել են հունահռոմեական պատմագիրների երկերը, հայկական, հռոմեական և Հռոմի խնդրարկու արքաների դրամագիտական նյութերը: Վերլուծություն. Քննության են առնվել Արտաշես II-ի հակահռոմեական դիրքորոշման վերաբերյալ Դ. Կասիոսի և Կ. Տակիտոսի տվյալները, պարզաբանվել է դրանց միտումնավոր բնույթը:Ուսումնասիրվել են նաև Արտաշես II-ի քաղկոսների պատկերագրական համակարգում արտաշեսյան դրամահատության ավանդույթներից շեղումները, դրանց հակաարևմտյան-հակահռոմեական խորհրդապաշտությունն ու քարոզչական նպատակները: Արդյունքներ. Երկրորդ գահակալության սկզբներին Արտաշես II-ը փորձել է Օկտավիանուսի հետ հաստատել բնականոն հարաբերություններ, ինչը ձախողվել է Մեծ Հայքի նկատմամբ ավելի առարկայական տիրապետություն հաստատելու Օկտավիանուսի հավակնությունների պատճառով: Քաղաքական մեկուսացումից խուսափելու համար Արտաշես II-ը Ք. ա. 20-ական թթ. կեսերին աստիճանաբար թեքվել է դեպի Պարթևստանը: Նրա թողարկած քաղկոսների վրա այդ գործընթացն արտահայտվել է արքայի դիմապատկերի աջադարձ (արևմտյան) դիրքից ձախ դարձած (արևելյան) դիրքին, դեմքի հարդարանքի անմորուս ձևից մորուքավորին և հունատառ խորագրից արամեատառ խորագրին անցնելով: Հեղինակների ներդրումը: Աշխատանքի առաջին ենթահարցը հեղինակել է Ա. Մելիքյանը, երկրորդը՝ Ի. Չատինյանը: This study examines the source-based and numismatic data regarding the relations between Rome and the Armenian King Artaxias II (c. 34 BCE, 30-20 BCE). Methods and Materials: A historical-comparative research method has been employed. The works of Greco-Roman historians, along with numismatic materials from Armenian, Roman, and Roman client kings, were used. Analysis: The study focuses on the data of Dio Cassius and Tacitus regarding Artaxias II’s anti-Roman stance, clarifying the intentional nature of their portrayal. It also examines the deviations from the traditional Artaxian coinage practices in Artaxias II’s coinage iconography, exploring the anti-Western and anti-Roman symbolism and its propagandistic purposes. Results: At the beginning of his second reign, Artaxias II attempted to establish normal relations with Octavian, which failed due to Octavian’s ambitions to assert more direct control over (Great) Armenia. In order to avoid political isolation, Artaxias II gradually leaned towards Parthia in the mid-20s BCE. This shift is reflected in the iconography of the coins he issued, where the king’s portrait changes from a right-facing (western) position to a left-facing (eastern) one, with the facial features becoming more bearded and the inscription shifting from Greek letters to Aramaic script. Author Contributions: The first subtopic of the paper was authored by A. Melikyan, and the second subtheme was authored by I. Chatinyan.}, title={Արտաշես երկրորդի հակահռոմեական դիրքորոշումը աղբյուրագիտական և դրամագիտական տվյալների քննահամեմատական լույսի ներքո}, type={Հոդված}, keywords={Պատմություն}, }