@misc{Հակոբյան_Արարատ_Մ._Հույն, author={Հակոբյան, Արարատ Մ.}, howpublished={online}, abstract={Պատմագիտության անբաժանելի մասն է կազմում պատմության տեսության ու մեթոդաբանության հարցերին տիրապետումը, առանց որոնց պատմաբանը չի կարող տալ անցյալի գիտականորեն հիմնավոր և ճշմարիտ պատմությունը: Պատմության տեսության ու մեթոդաբանության հարցերի ուսումնասիրության ու լուսաբանման գործընթացն սկսվել է անտիկ շրջանում՝ Հին Հունաստանում և Հին Հռոմում: Այդ երկրների գիտության և մշակույթի մեծերն իրենց մտավոր կառույցով, նորարարական գաղափարներով, պատկերացումներով ու հոգևոր բարձրարժեք հուշարձաններով դրեցին Արևմուտքի արդի քաղաքակրթական արժեքային համակարգի հիմքերը: Այդ համատեքստում պատմագրության գիտական մեթոդի ու մեթոդաբանության որոնումները հետագայում զարգացում ստացան Եվրոպայում, իսկ ժամանակային առումով իրենց վերջնական գիտական ձևակերպումը ստացան 19-րդ դարում: Մեթոդներ և նյութեր. Աշխատանքում կիրառվել են պատմահամեմատական, ինչպես նաև սկզբնաղբյուրների համադրության և վերլուծության մեթոդները: Վերլուծություն. Աշխատանքում վերլուծվել է Պոլիբիոսի կողմից պատմության շարադրման, երևութների ու եղելությունների, պատերազմների ու ճակատամարտերի պատճառակցական կապի, բնության և պատմական երևույթների փոխմիասնության ու կապի դրսևորումները: Արդյունքներ. Ուսումնասիրության մեջ հստակեցվել է Պոլիբիոսի դերը Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական գաղափարները պետականությունների և դրանց կառավարման ձևերի վերաբերյալ զարգացնելու գործում: Վերլուծվել են Պոլիբիոսի գաղափարները երկրների ու ժողովուրդների պետական, քաղաքական և իրավական կառավարման վերաբերյալ: Ամփոփվել են Պոլիբիոսի հայացքներն ու մոտեցումները պատմության տեսության և մեթոդաբանության վերաբերյալ, դրանց օգտակարությունը և գործադրելիությունը «Հայոց պատմության» ամենատարբեր հիմնախնդիրների լուսաբանման համար: The mastery of issues in historical theory and methodology forms an integral part of historiography, without which a historian cannot provide a scientifically substantiated and accurate account of the past. The process of studying and illuminating questions of historical theory and methodology began in antiquity—in Ancient Greece and Ancient Rome. The intellectual giants of science and culture from these countries, through their mental constructs, innovative ideas, perceptions, and spiritually valuable monuments, laid the foundations for the Western modern civilizational value system. In this context, the search for scientific methods and methodologies in historiography was subsequently developed in Europe, reaching their final scientific formulation in the 19th century. Methods and Materials: The work uses historical-comparative methods, as well as the methods of combining and analyzing primary sources. Analysis: The work analyzes Polybius's narrative of history, the causal connection of phenomena and events, wars and battles, the unity and connection of nature and historical phenomena. Results: The study clarifies the role of Polybius in developing the philosophical ideas of Plato and Aristotle about statehood and their forms of government. Polybius' ideas about the state, political and legal governance of countries and peoples are analyzed. Polybius' views and approaches to the theory and methodology of history, their usefulness and applicability for illuminating various issues of "Armenian History" are summarized.}, type={Հոդված}, title={Հույն պատմագիր Պոլիբիոսը պատմագիտության մեջ քննական և վերլուծական մոտեցումների սկզբնավորող (Պատմության մեթոդաբանության հարցեր)}, keywords={Պատմություն}, }