@misc{З._А._Акопян_Вопросы, author={З. А. Акопян}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ հրատ.}, abstract={Տրապիզոնի Ավետարանը՝ հայկական շքեղ նկարազարդած մատյաններից մեկը, դասվում է հայկական բյուզանդամետ ձեռագրերի շարքին,քանի որ նրա մանրանկարները ոճական և պատկերագրական առումով հարում են բյուզանդական գեղանկարչության ավանդույթներին: Ձեռագիրը թվագրվել է X դ. վերջից XI դ. վերջը, իսկ ստեղծման վայրը համարվում է Տրապիզոնը (Կ. Վայցման, Վ. Լազարև, Տ. Իզմայլովա, Ս. Տեր-Ներսիսյան և այլք): Տրապիզոնի Ավետարանին նվիրված մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս այն թվագրել ավելի ստույգ` XI դ. երկրորդ կես կամ երրորդ քառորդ. դա հիմնավորվում է բյուզանդական մի շարք հուշարձանների (XI դ. երկրորդ կեսի անտիոքյան խմբի ձեռագրերի) հետ ունեցած դեկորատիվ հարդարման սկզբունքների ու առանձին տարրերի նմանությամբ, ինչպես նաև մանրանկարների գեղարվեստական ոճի ու ավետարանիչների կերպարների ընդհանրությամբ (XI դ. հունական մի շարք ձեռագրեր, Կապադովկիայի որմնանկարներ): Չնայած դեռ հնարավոր չէ ստույգ մատնանշել Ավետարանի ստեղծման վայրը, սակայն ակնհայտ է, որ այն գրվել է Բյուզանդիայում, կայսրության արևելյան տարածքներում (Տրապիզոն, Փոքր Ասիայի արևելյան մաս, Անտիոքի շրջակայք), որտեղ հայկական բնակչությունը մեծ թիվ է կազմել, և գոյություն են ունեցել հայկական համայնքներ:}, type={Հոդված}, title={Вопросы датировки и локализации Трапезундского Евангелия}, keywords={History, B Philosophy; Psychology; Religion, BL Religion, D History, N Fine Arts, NX Arts}, }