@misc{Петоян_Степа_Нововыявленные, author={Петоян, Степа}, address={Ս. Էջմիածին}, howpublished={online}, publisher={Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի}, language={ru}, abstract={Յօդուածում ներկայացուած են դիւանական պահոցների նորայայտ վաւերագրեր, որոնք լոյս են սփռում Ղարաբաղի թեմական հոգեւոր ճեմարանի տպարանի վերջին տարիների (1904—1905 թթ.) գործունէութեան վրայ: Անդրկովկասի հայկական հոգեւոր- մշակութային եւ հասարակական խոշորագոյն կենտրոններից մէկը՝ Շուշին, 1828 թուականից ունեցել է իր տպարանը, որը երկար տարիներ ծառայել է կրթական ու մշակութային կարիքներին: Դիւանական վաւերագրերի հիման վրայ յօդուածում ներկայացւում են տուեալներ տպարանի գործունէութեան, դրա նկատմամբ կառավարական հսկողութեան եւ Հայ Եկեղեցու ունեցուածքի բռնագրաւման քաղաքականութեան մասին: Մասնաւորապէս, քննարկւում է, թէ ինչպէս 1903 թուականի յունիսի 12-ի կայսերական հրամանով սկսուեց Հայ Եկեղեցու գոյքի պետականացումը եւ ինչ ազդեցութիւն ունեցաւ այն Շուշիի թեմական տպարանի գործունէութեան վրայ: Յօդուածում հրապարակւում են երբեմնի գաղտնի վարչական գրագրութիւններ, որոնք ընդգրկում են Ռուսաստանի Կովկասեան վարչակազմի, Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգապետարանի եւ տարբեր պետական մարմինների հաղորդագրութիւնները: Փաստաթղթերը վկայում են, որ, չնայած իշխանութիւնների կասկածներին, տպարանը գործել է հիմնականում կրթական նպատակներով, սակայն այն շարունակում էր մնալ պետական կառոյցների խիստ հսկողութեան ներքոյ: Այս յօդուածը արժէքաւոր աղբիւր է ոչ միայն Արցախի Հայոց եկեղեցական կեանքի, այլեւ ԺԹ. դարի վերջի եւ Ի հարիւրամեակի սկզբի Անդրկովկասի հայութեան քաղաքական իրավիճակի ուսումնասիրութեան համար: This article presents newly discovered archival documents that shed light on the final years (1904—1905) of the printing house of the Karabakh Diocesan Theological Seminary. Shushi, one of the most significant Armenian spiritual, cultural, and social centers in the South Caucasus, had its own printing house since 1828, which played a vital role in meeting the region’s educational and cultural needs. Drawing on archival sources, the article examines the activities of the printing house, the increasing government oversight of its operations, and the broader policy of confiscating the Armenian Church’s property. In particular, it discusses how the imperial decree of June 12, 1903, initiated the nationalization of Armenian Church assets and its direct impact on the operations of the Shushi diocesan printing house. The article also presents previously classified administrative correspondence, including communications from the Russian Caucasus administration, the governor’s office of Yelizavetpol (Ganja), and various state institutions. These documents reveal that, despite government suspicions, the printing house primarily served educational purposes. Nevertheless, it remained under strict state surveillance. This study provides a valuable source for understanding not only the ecclesiastical life of the Armenians of Artsakh but also the broader political landscape of the Armenian population in the South Caucasus at the turn of the 20th century.}, type={Հոդված}, title={Нововыявленные документы последнего периода деятельности типографии Карабахской епархиальной духовной семинарии (1904-1905 гг.)}, keywords={История типографии, Арцах}, }