@misc{Առաքելյան_Կարինե_Երգիծանքի, author={Առաքելյան, Կարինե}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ}, abstract={Արևմտահայ իրականությունը ծնունդ տվեց երգիծաբանների, որոնք իրենց ուրույն տեղն ու անուրանալի վաստակն ունեն հայ գրական անդաստանում: Նրանցից մեկը Առանձարն է՝ Միսաք Գույումճյանը (1877-1913): 1905 թ. լույս է տեսել նրա «Վշտի ծիծաղ» ժողովածուն, որը ներկայացնում է Երկրի հայության կյանքը Օսմանյան բռնատիրության ժամանակ, հայերի բարքերն ու տառապանքը՝ համեմված երգիծական տարրով: Երգիծանքը դրսևորվել է տարբեր կերպ՝ հումոր, զվարթախոսություն, հեգնանք և այլն: Առանձարի ստեղծագործությունը գաղափարական, գեղագիտական և այլ արժանիքներից զատ, առանձնանում է մատչելի, սակայն գեղեցիկ ու պատկերավոր լեզվով, որին խիստ նպաստել են պատկերավորման լեզվական միջոցների առատությունը, դրանց ճիշտ ու տեղին կիրառությունը: Փոխաբերությունները, համեմատությունները, հակադրույթնները և այլն խոսքը հարստացրել են տարբեր նրբերանգներով, օժտել այլաբանական նշանակությամբ, դրան հաղորդել երգի-ծական բնույթ, որը, կախված ասելիքի առանձնահատկություններից, դրսևորվել է տարբեր կերպ՝ հումորայինից մինչև կծու հեգնական: Ուշադրության են արժանի նաև հնչերանգն ու դադարը և դրանք արտահայտող կետադրական նշանները, որոնք հաճախ խոսքին հաղորդում են խորը ենթատեքստ, երգիծաստեղծ են ու պատկերաստեղծ: Առանձարի պատմվածքներում հականիշներն ունեն լայն գործածություն և ուրույն ոճական դեր: Հականիշները կարևոր մասնակցություն ունեն հակադրույթների կազմության մեջ, որը ոճական զորեղ արտահայտչամիջոց է և երգիծական խոսքի կարևոր բաղադրիչ: Западноармянские писатели-сатирики занимают особую нишу в истории армянской литературы, и одним из них является Арандзар-Мисак Гуюмчян (1877-1913). Его сборник «Смех скорби», изданный в 1905 г., представляет жизнь западных армян в годы османской деспотии, их быт и нравы сквозь призму юмора и сатиры. Творчество Арандзара отличается особой образностью языкового мышления, создающего неповторимую эстетику его произведений. Метафоричность его лексики, использование сравнений, антитез, антонимов и т.д определяют стилистику и экспрессию его творчества. Armenian satirical literature has rich traditions and deep roots. One of them is Arandzar, Misak Guyumdjian (1877-1913). In 1905 his collection "Laughter of Sorrow" was published, which presents the life of the Armenians in the Western Armenia during the Ottoman dictatorship, the manners and suffering of Armenians, seasoned with a satirical element. Satire was manifested in various ways: humor, gaiety, irony – bitter or spicy, etc. Metaphors, comparisons, contrasts, etc. enriched the speech with various nuances, endowed it with allegorical meaning, imparted a satirical character, which, depending on the characteristics of what was being said, was manifested in various ways – from humorous to spicy ironic. Arandzar’s stories teems with antonyms, which endow the text with unique stylistic coloring and expressiveness.}, title={Երգիծանքի լեզվաոճական միջոցները Առանձարի «Վշտի ծիծաղ» ժողովածուում}, type={Հոդված}, keywords={Բանասիրություն}, }