@misc{Բաղդասարյան_Արթուր_Լրագրության, author={Բաղդասարյան, Արթուր}, address={Երևան}, howpublished={online}, abstract={Արագ փոփոխվող աշխարհում ուսանողի փափուկ հմտությունների (soft skills) ձևավորումը շարունակում է լինել մասնագիտական կրթության համակարգի կարևոր մարտահրավերներից: Դրանց զարգացածությամբ է պայմանավորված նաև շրջանավարտի ապագա մասնագիտական հաջողությունները: Փափուկ հմտությունները (soft skills), ընդհանուր առմամբ, դիտարկվել են որպես անձի գործնական, հաղորդակցական և կառավարչական ունիվերսալ որակներ, որոնք թույլ են տալիս արդյունավետ կամ լավագույնս կատարել հանձնարարված առաջադրանքները՝ ապահովելով ցանկալի արդյունք։ Հետազոտությունը բացահայտում է լրագրության բակալավրիատում սովորողների փափուկ հմտությունները, նրանց վերաբերմունքը և գնահատականը նախանշված 10 հմտություններին: Վերջիններս ձևավորվել են ինչպես միջազգային տարբեր հետազոտությունների, այնպես էլ Հայաստանի մի շարք գործատուների ու անձնակազմի պատասխանատուների հետ կատարված հարցազրույցների միջոցով: Փափուկ հմտությունների ընտրությունը կատարվել է նաև հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման առնձնա-հատկությունները: Մասնագիտական առաջադրանքի՝ մուլտիմեդիա ծավալուն պատմության (longread) պատրաստման գործընթացում դիտարկվել են փափուկ հմտությունների ազդեցությունը և դրանց նկատմամբ ուսանողների վերաբերմունքի փոփոխությունը ինքնավերլուծության միջոցով: Մուլտիմեդիա ծավալուն պատմությունը (longread) լրագրողական այն արտադրանքն է, որի ստեղծման համար գաղափարական և ստեղծագործական համագործակցությունը պարտադիր պայման է: Այն միաժամանակ ենթադրում է լրագրողական տարբեր նյութերի (տեսալսողական և անիմացիոն նյութեր, լուսանկարներ, գրաֆիկներ, քարտեզներ և այլն) ու ժանրատեսակների օգտագործում, որոնք ներդաշնակորեն համադրվում են մեկ ամբողջության մեջ: В современном быстро меняющемся мире формирование мягких навыков обучающегося продолжает оставаться одной из важных задач системы профессионального образования. Будущий профессиональный успех выпускника обусловлен его развитием. Мягкие навыки рассматривались как универсальные практические, коммуникативные и управленческие качества человека, позволяющие эффективно или наилучшим образом выполнять поставленные задачи, обеспечивая желаемый результат. Исследование раскрывает мягкие навыки студентов факультетов журналистики, их взгляды и оценку 10 изложенных навыков, которые были развиты как посредством различных международных исследований, так и в ходе интервью с рядом работодателей и менеджеров по персоналу в Армении. Выбор мягких навыков также осуществлялся с учетом особенностей организации работы СМИ в условиях современных информационных технологий. In the contemporary, rapidly changing world, nurturing students' soft skills remains a critical challenge for the professional education system. The future professional success of graduates hinges on the effective development of these skills. Soft skills were considered as universal practical, communication and management qualities of a person that allow them to effectively or best perform assigned tasks, ensuring the desired result. The research examines the soft skills of undergraduate journalism students in Armenia, including their attitudes and assessment of 10 outlined skills. These skills were derived from multiple international studies and interviews conducted with employers and personnel managers. The selection of soft skills was also carried out taking into account the peculiarities of the organization of media work in the conditions of modern information technologies. While preparing a professional task, a longread, we observed the impact of soft skills on students' attitudes through self-analysis, as well as the changes in their perceptions towards these skills.}, title={Լրագրության բակալավրիատում ուսանողների փափուկ հմտությունների (soft skills) զարգացումը մուլտիմեդիա ծավալուն պատմության (longread) իջոցով}, type={Հոդված}, keywords={Մանկավարժություն}, }