@misc{Movsesyan_Narine_Manifestations, author={Movsesyan, Narine}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, abstract={Սանձազերծելով թուրք-հայկական 1920 թ. պատերազմը, քեմալականները ձգտում էին իրագործել պանթուրքիզմի ծրագիրը: Հոդվածի նպատակն է վերհանել նշված իրադարձությունների գնահատականը ժամանակի հայ պատմագրության կողմից: Աշխատանքի համար առաջնային հիմք են ծառայել ժամանակի հայ պատմագրության կողմից կյանքի կոչված մենագրություններն ու հոդվածները, նամակները, զեկուցագրերը, որոնց պարունակած նյութերի համադրման, համեմատման և վերլուծության միջոցով փորձ է արվել վերհանել 1920 թ. թուրք-հայկական պատերազմի ընթացքում թուրքական կառավարության՝ պանթուրքիզմի ծրագրի իրագործման փաստը: Ժամանակի հեղինակները շեշտադրում են, որ Հայաստանը գլխավոր արգելքն էր վերոհիշյալ ծրագրերի իրականացման ճանապարհին և իրա-վացիորեն նշում են, որ վերջին ժամանակաշրջանում այդ ծրագրի իրականացմանը լծվել էին նաև Ադրբեջանի թուրքերը՝ նկատի ունենալով կովկասյան թաթարներին: Հեղինակները նշում են, որ 1920 թ. թուրք-հայկական պատերազմի մի-ջոցով Մուստաֆա Քեմալը ձգտում էր ուղիղ ցամաքային հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հետ, ինչպես նաև կործանել Հայաստանի Հանրապետությունը: Турецко-армянская война 1920 г. имела целью реализовать стратегию пантюркизма. На основе сопоставления и анализа фактов, содержащихся в специальной литературе – статьях, письмах, рапортах и монографиях, делается попытка выявить факт реализации программы пантюркизма, осуществлявшейся турецким правительством в ходе турецко-армянской войны 1920 г. Авторы-современники событий подчеркивают, что Армения была главным препятствием для осуществления пантюркистских планов. При этом они отмечают, насколько активно азербайджанские турки, под которыми подразумеваются кавказские татары, подключились к осуществлению данной программы, констатируя, что посредством турецко-армянской войны 1920 г. Мустафа Кемаль стремился установить прямой сухопутный контакт с Азербайджаном, а также уничтожить Республику Армения.}, title={Manifestations Of Pan-Turkism In The Turkish-Armenian War Of 1920}, type={Հոդված}, keywords={History}, }