@misc{Карапетян_А._Г._Сравнительный, author={Карапетян, А. Г. and Сантини, К. and Пеллеи, М. and Григорян, В. С. and Даллакян, А. М. and Петросян, Ж. Г.}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, abstract={Նոր սինթեզված նյութերը՝ պղնձի վրա հիմնված և բարձր հակաօքսիդանտ ակտիվություն ունեցող օրգանամետաղական համալիրները, ունեն նաև վնասվածքների բուժման համար անհրաժեշտ մի շարք այլ հատկություններ` կայունություն, դյուրին կիրառման հնարավորություն, երկարատև ազդեցություն և ցածր թունավորություն: Այս աշխատանքի նպատակն է որոշել և համեմատել Cu[HC(COO) (pzMe2)2]2 (կոմպլեքս 1), Cu(II)2 (3,5-DIPS)4(H2O)3 (կոմպլեքս 2) и Сu (LCH3)2 (կոմպլեքս 3) կոմպլեքսների տոքսիկ հատկությունները` ուսումնասիրելով ապրելունակությունը, կյանքի տևողությունը և արյան որոշ ցուցանիշներ` էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների, հեմոգլոբինի մակարդակները և արյան մակարդման ժամանակը: Օգտագործելով ռեգրեսիոն կորեր` նկարագրվել է ապրելունակության դինամիկան: Ստացված տվյալներով 1, 2, 3 կոմպլեքսները ցածր թունավոր միացություններ են։ Համաձայն թեստի արդյունքների՝ 1-ին կոմպլեքսի դեպքում 1450 մգ/կգ դոզայով մենք ստացել ենք ապրելունակության ցուցանիշը 87,5%, իսկ կյանքի միջին տևողությունը` 26,8 օր, 2-ի դեպքում ապրելունակության մակարդակը 75% է, միջին տևողությունը՝ 22,9 օր, իսկ 3-րդ կոմպլեքսը կիրառելիս ստացվել է ապրելունակության մակարդակը 90%, կյանքի միջին տևողությունը՝ 28,1 օր, ինչը վկայում է այս նյութերի ցածր թունավորության մասին (կոմպլեքս 2-ն ունի այս երեք միացություններից ամենաբարձր թունավորությունը, քանի որ նույն արդյունքը ձեռք է բերվում ավելի ցածր չափաբաժնով): Կիրառելով ինտեգրման մեթոդը ըստ Բերենսի` առնետների վրա կատարված փորձերում հայտնաբերվել է LD50/7 միջին մահացու չափաբաժինը, որը կազմում է ավելի քան 2000 մգ/կգ, իսկ 3-րդ կոմպլեքսի դեպքում՝ ավելի քան 3000 մգ/կգ։ Չնայած արյան ցուցանիշների բազմակողմանի փոփոխություններին, որոնք կարելի է համարել թունավորման զարգացման դրսևորում, 3 կոմպլեքսների ներարկման դեպքում երեք խմբերում նորմալացման միտում կար: Տարբերությունը վերականգնման արագության մեջ է։ Արյան ցուցանիշների վերականգնումը կոմպլեքս 3-ի կիրառման դեպքում տեղի է ունենում երեք անգամ ավելի արագ, քան 1-ին և 2-րդ կոմպլեքսների կիրառման դեպքում: Արյունաբանական ուսումնասիրությունների արդյունքները նույնպես հաստատեցին կոմպլեքս 3 միացության նվազագույն թունավորությունը։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շարունակել նոր, արդյունավետ, ոչ թունավոր միացությունների որոնումը բժշկական ոլորտներում հնարավոր օգտագործման համար: Newly synthesized substances - organometallic complexes based on copper and having a high antioxidant activity, also have a number of other properties necessary for the treatment of injuries: stability, easy application, long-term effect and low toxicity The aim of this work is to determine and compare the toxicity of Cu[HC(COO)(pzMe2)2]2 (complex 1), Cu(II)2 (3,5-DIPS)4(H2O)3 (complex 2), and Cu (LCH3)2 (complex 3) by detecting survival, life expectancy and some blood parameters. The following blood parameters were studied: levels of erythrocytes, leukocytes, platelets, hemoglobin and blood clotting time. Using regression curves, the dynamics of survival is described According to the obtained data, complexes 1, 2, and 3 turned out to be low-toxic compounds. According to the test results, in the case of the complex 1 at a dose of 1450 mg/kg, we received a survival rate of 87,5%, and the average life expectancy - 26,8 days. In the case of complex 2, the survival rate was 75% and the average life expectancy - 22,9 days. And when using the complex 3, the survival rate was 90%, an average life expectancy was 28,1 days, which indicates a low toxicity of these substances (complex 2 has the highest toxicity of these three compounds, since an identical result is achieved with a lower dose). The Behrens integration method on rats found an average lethal dose of LD50/7, which is more than 2000 mg/kg, and in the case of complex 3 - more than 3000 mg/kg. Despite the multidirectional changes in blood parameters, which can be regarded as a manifestation of the development of intoxication, there was a tendency to normalization in three groups with the introduction of complexes. The difference is in the speed of recovery. Restoration of blood parameters with the use of complex 3 occurs three times faster than in the group with the use of complexes 1 and 2. The results of hematological studies also confirmed the lowest toxicity of the complex 3 compound. The research results indicate the need to continue the search for new effective, non-toxic compounds for possible use in medical fields.}, type={Հոդված}, title={Сравнительный анализ токсичности Cu[HC(COO)(pzMe2)2]2, Cu(II)2(3,5-DIPS)4(H2O)3 и Сu(LCH3)2 Сu-содержащих комплексов}, keywords={Фармакология, Токсикология}, }