@misc{Ալոյեան_Ներսեհ_աբեղայ_«Թորոս, author={Ալոյեան, Ներսեհ աբեղայ}, address={Երուսաղէմ}, howpublished={online}, publisher={Տպարան Սրբոյ Յակոբեանց}, language={hy}, language={հայերեն}, abstract={Սոյն յօդուածում անդրադարձել ենք Ծերենցի «Թորոս Լեւոնի» պատմավէպի ստեղծագործական պատմութեան մանրամասներին եւ ժամանակակիցների ու յետագայ ուսումնասիրողների արձագանգներին: Վէպի ստեղծագործական պատմութեան մանրամասների առումով անգնահատելի արժէք են ներկայացնում վիպասանի դստեր՝ Թագուհի Շիշմանեանի նամակները, որոնցից ի հարկի կատարել ենք մէջբերումներ: Վէպում տիրապետողը վառ հայրենասիրութիւնն է: Մարդկային բոլոր յատկանիշները ձուլւում կամ հակադրւում են այդ գաղափարին: Հերոսները բաժանւում են երկու մասի՝ հայրենիքին նուիրուած անձնուէր մարդիկ եւ կենտրոնախոյս ձգտումներով համակուած հայրենիքի թշնամիներ: Պատմական դէպքերի մի մասը հեղինակը վերապատմում է, առանց կոնկրէտացնելու այն մարդկային փոխյարաբերութիւնների մէջ: Քիչ են օգտագործուած պատմական այն աղբիւրները, որոնք նիւթ են ծառայում այդ ժամանակաշրջանի Կիլիկիայի ժողովրդի կենցաղի, բարքերի նկարագրութեան համար: Ժամանակակիցները վէպի մասին արտայայտուել են ջերմ եւ ընգծել հեղինակի տաղանդը պատմական վէպ ստեղծելու գործում: Թորոսի կերպարը հմայել է նրանց որպէս հայրենասիրական եւ հումանիստական գաղափարներով տոգորուած անձնաւորութիւն: Ստ. Պալասանեանը, ճիշդ է նկատել, երբ ասել է, թէ քիչ կը պատահի այդ վէպի նման իր ժամանակին գրուած ու հրատարակուած գիրք: «Թորոս Լեւոնի» վէպն, ինչպէս իր ժամանակին նշում էր Յովհ. Թումանեանը, այսօր էլ մնում է հայրենասիրութեան եւ ժողովրդասիրութեան վառ օրինակ մեր սերունդների համար:}, type={Հոդված}, title={«Թորոս Լեւոնի» վէպի ստեղծագործական պատմութիւնը եւ արձագանգները}, keywords={Բանասիրական}, }