@misc{Դավթյան_Վահե_Ռուս-չինական, author={Դավթյան, Վահե}, address={Երևան}, howpublished={online}, publisher={Լիմուշ հրատ.}, abstract={Հետազոտության նպատակն է վերլուծել ռուս-չինական միջպետական հարաբերությունների էներգետիկ բաղադրիչը: Միջգիտակարգային մոտեցման հիման վրա ներկայացվել են Ռուսաստանի եւ Չինաստանի էներգետիկ ռազմավարությունների ու երկկողմ էներգետիկ հարաբերությունների քաղաքական, աշխարհաքաղաքական ու տնտեսական խնդիրները: Ռուսաստանի ու Չինաստանի վառելիքաէներգետիկ համակարգերի վերլուծության միջոցով գնահատվել է այդ երկրների էներգետիկ զարգացման ներուժը: Առանձին ուշադրություն է դարձվել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի՝ «Սիբիրի ուժ»-ի եւ «Սիբիրի ուժ-2»-ի իրականացման հեռանկարներին ու խնդիրներին: Հատուկ ուշադրություն է դարձվել ՌԴ էներգետիկ անվտանգության ապահովման դոկտրինի որոշ հիմնադրույթներին՝ ասիակենտրոն էներգետիկ աշխարհակարգի ձեւավորման եւ հեղուկացված գազի տեսակարար կշռի շարունակական աճի վերաբերյալ: Հետազոտության նպատակներ են. 1. վերլուծել Ռուսաստանի եւ Չինաստանի վառելիքաէներգետիկ համակարգերի առանձնահատկությունները, 2. գնահատել ռուս-չինական էներգետիկ համագործակցության ներուժն արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, 3. գնահատել ռուս-չինական էներգետիկ հարաբերությունների ենթակառուցվածքային բաղադրիչները: Մեթոդաբանություն. կիրառվել են կառուցվածքային-ֆունկցիոնալ եւ համակարգային վերլուծության մեթոդները: Եզրահանգումներ. Ռուսաստանն ու Չինաստանը շահագրգռված են զարգացնելու էներգետիկ ռազմավարական համագործակցությունը՝ ուղիներ փնտրելով նոր ենթակառուցվածքային ու լոգիստիկ լուծումներ ապահովելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածության աճը Եվրասիայում՝ Մոսկվան եւ Պեկինը պետք է խորապես դիվերսիֆիկացնեն էներգատրանսպորտային կապերը՝ էներգետիկ համագործակցության մեջ շեշտադրումը դնելով ոչ միայն կոնվենցիոնալ խողովակաշարային նախագծերի, այլ նաեւ հեղուկացված գազի շուկայի զարգացման վրա: Проанализирована энергетическая составляющая российско-китайских межгосударственных отношений. На основе междисциплинарного подхода представлены политические, геополитические и экономические вопросы российско-китайских энергетических стратегий и двусторонних энергетических отношений. Потенциал развития энергетики этих стран оценен на основе анализа их топливно-энергетических систем. Особое внимание уделено перспективам и проблемам реализации крупных инфраструктурных проектов – ''Сила Сибири'' и «Сила Сибири-2». Рассмотрены некоторые принципы Доктрины энергетической безопасности России по развитию ''азиацентричной'' энергосистемы и постоянному увеличению доли сжиженного природного газа. Цели исследования: 1. проанализировать особенности российско-китайской топливно-энергетической системы, 2. оценить потенциал российско-китайского энергетического сотрудничества в контексте современных геополитических процессов, 3. оценить инфраструктурную составляющую российско-китайского энергетического сотрудничества. The aim of the study is to analyze the energy component of Russian-Chinese interstate relations. Based on the interdisciplinary approach, the political, geopolitical and economic issues of Russia-China energy strategies and bilateral energy relations are presented. The energy development potential of these countries is assessed through the analysis of the fuel and energy systems of Russia and China. Particular attention is paid to the prospects and problems of the implementation of large infrastructure projects - "Siberian Force" and "Siberian Force-2". Special attention is paid to some principles of the Russian Energy Security Doctrine on the development of the Asian-centric energy system and the continuous increase in the share of liquefied natural gas. The goals of the research are: 1. to analyze the peculiarities of the Russian-Chinese fuel and energy systems, 2. to assess the potential of Russian-Chinese energy cooperation in the context of current geopolitical developments, 3. to assess the infrastructural components of Russian-Chinese energy relations. Methodology. The methods of structural-functional and system analysis are used. Conclusions. Russia and China are interested in developing strategic energy cooperation, looking for ways to provide new infrastructure and logistics solutions. At the same time, taking into account the growing geopolitical tensions in Eurasia, Moscow and Beijing must deeply diversify energy transport links, focusing not only on conventional pipeline projects but also on the development of the liquefied natural gas market.}, title={Ռուս-չինական «էներգետիկ երկխոսությունը» ՌԴ էներգետիկ անվտանգության դոկտրինի իրագործման համատեքստում}, type={Հոդված}, keywords={Միջազգային հարաբերություններ}, }