@misc{Հակոբյան_Արարատ_1920, author={Հակոբյան, Արարատ}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ}, abstract={Ուղիղ մեկդարյա ընդմիջումով Հայաստանը և հայ ժողովուրդը երկու ծանրագույն պարտություն կրեցին: Այդ պատերազմների պատմահամեմատական քննությունը ցույց է տալիս, որ երկու դեպքում էլ եղել է ռազմաքաղաքական գործընթացների, դեպքերի ու իրադարձությունների բավական մեծ նմանություն, քանզի Հայաստանն ու հայ ժողովուրդը փորձել են դիմակայել նույն հավակնություններն ունեցող ու ռազմավարական նպատակներ հետապնդող, իրար ցեղակից թուրք-ադրբեջանական տանդեմին: Մյուս կողմից՝ ժամանակաշրջանի և արտաքին ու ներքին բնույթի հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված, այդ պատերազմների միջև, բնականաբար, կան նաև տարբերություններ: Արցախյան այս վերջին պատերազմի թողած հետևանքները՝ հազարավոր մարդկային զոհերն ու մեծաթիվ վիրավորները, վեհաշուք Շուշիի և հայրենի մնացյալ տարածքների կորուստները, Արցախի ինքնիշխանության սահմանափակումները Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ ստեղծեցին: Այդ իրավիճակում Հայաստանի ու համայն հայության առջև կանգնած հրամայականն է՝ մեկտեղել համազգային ու համապետական ջանքերը, ապաքինել թշնամու հասցրած վերքերը, փորձել հաղթահարել երկրին ու ժողովրդին հասցված տարածքային, նյութական ու հոգևոր կորուստները, վերականգնել բանակը և ապահովել հայրենիքի անվտանգությունը: За одно столетие Армения и армянский народ потерпели два тяжелых поражения. Историко-сравнительный анализ этих войн выявляет схожесть военно-политических процессов и событий, поскольку Армения и армянский народ как в 1920, так и в 2020 г. пытались противостоять турецко-азербайджанскому тандему. Однако, в силу изменения ряда внешних и внутренних обстоятельств, между этими войнами, конечно, есть и различия. 44-дневная война завершилась ограничением суверенитета Арцаха и создавшейся тяжелой морально-психологической атмосферой в Армении, в Нагорном Карабахе и в диаспоре и т.д. В сложившейся ситуации важнейшим императивом для Армении и всех армян является объединение национальных и обще-государственных усилий для преодоления нанесенных стране и народу человеческих, территориальных, материальных и моральных потерь. With a break of exactly one century Armenia and the Armenian people suffered two heavy defeats. A historical and comparative analysis of these wars shows that in both cases there was a great similarity in military-political processes and events since Armenia and the Armenian people tried to resist the Turkish-Azerbaijani tandem, having similar ambitions and pursuing the same strategic goals. On the other hand, due to the change in the external and internal circumstances of the period between these wars, of course, there were differences. As for the consequences of the recent, in fact, third Artsakh war, the bloody wounds inflicted by it are still fresh: with thousands of victims and numerous wounded, the loss of majestic Shushi and the rest of the territory of the Motherland, the restriction of the sovereignty of Artsakh and the creation of a difficult moral and psychological atmosphere in Armenia, in Nagorno-Karabakh and in Diaspora, etc. In the current situation, the most important imperative for Armenia and all Armenians is to unite national and state efforts, heal the wounds inflicted by the enemy and, overcoming the human, territorial, material, and spiritual losses inflicted on the country and people, look ahead.}, type={Հոդված}, title={1920 թ. թուրք-հայկական և 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմների պատմահամեմատական զուգահեռներ}, keywords={Պատմություն}, }