@misc{Margaryan_Gor_On, author={Margaryan, Gor}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ}, language={en}, abstract={Վրաստանում ավատատիրական ունեցվածքի բաղկացուցիչ մասն էին կազմում ճորտերը, որոնց շահագործման և ծառայությունների հիման վրա էր կառուցվում ֆեոդալի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կարողությունը: Հարկ է նշել, որ Վրաստանում ճորտերի դասը միաշերտ չէր: Վրացական ճորտատիրությունն ուներ տարբերակիչ առանձնահատկություններ և ամբողջովին չի համապատասխանում «ճորտ» եզրի դասական ընկալմանը: Ավատատիրական կարգերի զարգացմանը զուգընթաց ձևավորվել էին ճորտերի տարբեր շերտեր, որոնք տարբերվում էին իրարից ոչ միայն տնտեսական հնարավորություններով, այլ տիրոջ նկատմամբ պարտավորությունների տեսակներով, իրավունքներով և հասարակության մեջ զբաղեցրած դիրքով: Ճորտ բնակչությունը իր տեսակներով, որպես կանոն, ուշ միջնադարում և վաղ նոր շրջանում Վրաստանում ներկայացվում էր գլեխի կամ կմա եզրերի ներքո: Գոյություն ունեին ճորտերի տարբեր շերտեր` մսախուրի, մոջալաբե, կմա, գլեխի, բոգանո, խիզանի, նեբիերի, նածկալոբևի, մկվիդրի և այլն: Բացի այն, որ վրացական ճորտատիրական համակարգը աչքի էր ընկնում նման բազմաշերտությամբ, այն ուներ ևս մեկ առանձնահատկություն, այն է` ճորտերը ևս կարող էին ունենալ ճորտեր, այսինքն մսախուրին կարող էր ունենալ ճորտեր՝ մկվիդրիներ կամ գլեխիներ, իսկ վերջիններս էլ, օրինակ գլեխին կարող էր ունենալ իր ճորտերը, օրինակ խիզանիներ:}, title={On Some Peculiarities Of Serfdom In Georgia (From The Middle Ages To The Early Modern Period)}, type={Հոդված}, keywords={Serfdom}, }