@misc{Melkonyan_Ashot_Observations, author={Melkonyan, Ashot}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, language={en}, abstract={2020 թ. հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից (սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) հետո ադրբեջանական կողմը ձգտում է բանակցություններում ստանալ ավելին, քան նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) հայտարարությամբ։ Մասնավորապես՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ կետը ներկայացվում է որպես Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրվելիք միջանցք։ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Ախուրյան–Արաքս գետերի հունը դարձել է հայ-թուրքական սահման, որի հետևաքով Թուրքիային է անցել մշտապես Երևանի նահանգի մաս կազմող, երբևէ Օսմանյան կայսրության կազմում չեղած Սուրմալուի (Սուրբ Մարի, պատմական՝ Մասյացոտն) գավառը՝ Արարատ լեռնագագաթով (շուրջ 3,6 հազ. քառ. կմ տարածք)։ Թուրք-ադրբեջանական գործակցության արդյունքում սահմանն այնպես է գծվել, որ Սուրմալուի գավառի արևելյան մասում՝ Արաքս գետի և նրա աջակողմյան վտակ Կարասուի միջև, հյուսիսից դեպի հարավ-արևելք ձգվող նեղ ելուստն ընդհանուր միջանցք դառնա Խորհրդային Ադրբեջանին անցած երբեմնի հայկական Նախիջևանի և Թուրքիայի միջև։ Տարածքային նման վերաձևման հետևանքով միաժամա- նակ, ավելի քան 25 կմ աղեղի երկայնքով, դեմ դիմաց ձգվող, իրարից ընդամենը 2-ից 4,5 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանն ու Իրանը զրկվել են միմյանց հետ ընդհանուր սահման ունենալու հնարավորությունից։ Ակնհայտ է, որ 100 տարի առաջ իրականացված այս ծրագիրը բացահայտ համաթուրանական նպատակներ է հետապնդել։ Անելանելի թվացող իրավիճակում Հայաստանն ունի լուրջ կռվաններ թուրք-ադրբեջանական կողմին հակադարձելու համար։ После армяно-азербайджанской 44-дневной войны (27 сентября – 9 ноября 2020 г.) азербайджанская сторона стремится получить на переговорах больше, чем было предусмотрено трехсторонним (Азербайджан, Армения, Россия) заявлением от 9 ноября 2020 г. В частности, пункт о разблокировке дорог интерпретируется как коридор, предоставляемый Азербайджану через территорию Армении. По Московскому и Карсскому договорам (1921 г.) русло рек Ахурян– Аракс превратилось в армяно-турецкую границу, вследствие чего Сурма- линский уезд (Сурб Мари, исторический Масьяцотн) вместе с горой Арарат (около 3,6 тыс. кв. км), который всегда был частью Эриванской губернии и прежде никогда не входил в состав Османской империи, перешел к Турции. В результате турецко-азербайджанского взаимодействия, граница была очерчена таким образом, чтобы находящийся в восточной части Сурмалинского уезда узкий выступ, тянущийся от севера на юго-восток между рекой Аракс и его правым притоком Карасу, стал общим коридором между некогда армянской, но теперь перешедшей к Азербайджану Нахичеванью и Турцией. Вследствие такого территориального передела, в то же время, Иран и Армения, находящиеся напротив друг друга на расстоянии всего лишь 2–4,5 км, потеряли дугообразную общую границу протяженностью в 25 км. Очевидно, что данный проект явно преследовал пантюркистские цели. ,}, title={Observations on current regional issues (steps to counter the Azerbaijani-Turkish tandem)}, type={Հոդված}, keywords={History}, }