@misc{Паронян_З._Х._Изменения, author={Паронян, З. Х. and Хачатрян, Р. С. and Степанян, А. А. and Григорян, Л. С. and Аракелян, Л. Н.}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, abstract={Ժամանակակից դիաբետոլոգիան իր տրամադրության տակ ունի բազմաթիվ լավ ուսումնասիրված դեղամիջոցներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են շաքարային դիաբետը և նրանով պայմանավորված բարդությունները բուժելու համար, սակայն հիվանդների 2/3-ի մոտ չեն նկատվում բավարար արդյունքներ, ուստի կա նոր դեղամիջոցների պահանջարկ: Ներկայումս գրանցված են բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կազմված են ամինաթթուների տարբեր համակցություններից: Պրոֆեսոր Ռ.Գ. Քամալյանի կողմից առաջարկվել և հաջողությամբ փորձարկվել են մի քանի այդպիսի կոմպլեքսներ, որոնցից մեկը մեր ուսումնասիրության առարկան է: Այն բաղկացած է ԳԱԿԹ-ից (Գամմա ամինակարագաթթու), գլուտամինից, β-ալանինից և ԷՕՍ-ից (էթանոլամին–Օ-սուլֆատ): Ուսումնասիրվել է տվյալ կոմպլեքսի ազդեցությունը փորձարարական ալոքսանային դիաբետով առնետների գլյուկոզի մակարդակի և արյան մակարդման որոշ ցուցանիշների վրա: Ըստ ստացված տվյալների՝ ՇԴ1-ով առնետների մոտ, ամինաթթվային կոմպլեքսի ամենօրյա ներարկումից հինգ օր անց գլյուկոզի մակարդակը միջինը 22 մմոլ/լ-ից իջել է 5.5 մմոլ/լ: Դրական փոփոխություններ են տեղի ունենում նաև հեմոստազի համակարգում՝ ամինաթթվային կոմպլեքսի ներարկումից հինգ օր հետո հիվանդ առնետների մոտ, համեմատած ստուգիչ կենդանիների հետ, տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները. ռեկալցիֆիկացիայի ժամանակը երկարում է 35.3%-ով, պրոտրոմբինային և տրոմբինային ժամանակները երկարում են համապատասխանաբար՝ 20% և 42%-ով, իսկ ֆիբրինոգենի մակարդակը իջնում է 15%–ով: Հաշվի առնելով ստացված արդյունքները՝ կարող ենք եզրակացնել, որ նման բաղադրությամբ առաջին անգամ մեր կողմից փորձարկվող ամինաթթվային կոմպլեքսը, բացի ալոքսանի հիպերգլիկեմիկ ազդեցությունը չեզոքացնելուց, ունի նաև հակամակարդիչ ակտիվություն և կարող է կիրառվել որպես արյան մակարդման համակարգի կարգավորիչ: Modern diabetology has many well-studied drugs actively used to treat diabetes and its complications. However, in 2/3 of the patients there are not seen satisfactory results, so a further search for drugs is required. Many medical preparations are currently registered containing various amino acid combinations. Professor R. G. Qamalyan proposed and successfully tested several amino acid complexes, one of which was the subject of our research. It consists of GABA, glutamine, β-alanine und ethanolamine – O – sulfate. The effect of this complex on changes in glucose levels and some parameters of hemostasis were studied in rats with experimental alloxan diabetes. According to data obtained in rats with diabetes1, five days after everyday injection of the amino acid complex, the average glucose level decreases from 22mmol/L to 5.5mmol/L, which is even lower by 10% than in control animals. There are also positive changes in the hemostasis system. On the fifth day after the injection of the amino acid complex, the following changes occur in the blood plasma of patients with diabetes1, in comparison with the control: the recalcification period is extended by 35.3%, the prothrombin time - by 20%, the thrombin time - by 42%, the concentration of fibrinogen is decreased by 15%. Based on the results obtained, we can conclude that the amino acid complex being tested for the first time with such a composition, in addition to neutralizing the hyperglycemic effect of alloxan, possess the own anti-coagulant activity and can be used as a regulator of the blood clotting system.}, type={Հոդված}, title={Изменения уровня глюкозы и некоторых показателей свертывания крови у крыс с экспериментальным аллоксановым диабетом под действием нового аминокислотного комплекса}, keywords={Биохимия}, }