@misc{Bakhchinyan_Artsvi_Eleonora, author={Bakhchinyan, Artsvi and Matiossian, Vartan}, address={Երևան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.}, abstract={Հոդվածում երեք դրվագով ներկայացված են իտալացի հռչակավոր դերասանուհի էլեոնորա Դուզեի (1857-1923) հետ կապվող հայկական առնչությունները: Առաջին դրվագում անգլերեն թարգմանությամբ ներկայացված է հայ մեծանուն դերասան Վահրամ Փափագյանի հուշագրության՝ Դուզեին վերաբերող հատվածը: Հայտնի է, որ 1908-1911 թթ. Փափագյանը թատերական ուսման է հետևել Իտալիայում և կարճ ժամանակ հանդես է եկել Դուզեի թատերախմբում: Երկրորդ դրվագում ի մի են բերված 1920-1950-ական թթ. իտալական, ֆրանսիական, շվեյցարական, ամերիկյան մամուլում էլեոնորա Դուզեի՝ հայ ընտանիքից սերված լինելու վերաբերյալ վկայությունները: Այդ մասին առաջին անգամ հիշատակել է ֆրանսիական «Հավաս» գործակալությունը 1924- ին, իսկ նույն թվականին իտալական «Իլ պիկոլո դելա սեռա» թերթը Դուզեին համարել է պոլսահայ Տյուզյան գերդաստանից սերած՝ հիմնվելով անանուն հայ մտավորականի վկայության վյոա: 1937-ին ֆրանսիացի լյոագրող Մարի-Էդիտ դը Բոննոն եղել է Դուզեի նախնիների ծննդավայրում (Քիոջւս) և վկայել, որ տեղում պարզել է դերասանուհու ընտանիքի հայասերունդ լինելը: Հեղինակները ձեռնպահ են մնում Դուզեի հայկական ծագման վարկածի հարցում, սակայն մտացածին են համարում դերասանուհու՝ Տյուգյաններից սերված լինելու վկայությունը: Երրորդ դրվագում ճշտվում են իտալացի դերասանուհու և հայ գրող Կոստան Զարյանի փոխհարաբերությունների վերաբերյալ վկայությունները: В мемуарах выдающегося армянского актера Ваграма Папазяна имеются отрывки, касающиеся Э. Дузе. Известно, что в 1908-1911 гг. В. Папазян учился в Италии и играл в труппе Дузе. В воспоминаниях В. Папазяна приводятся свидетельства из итальянской, французской, швейцарской и американской прессы 1920-1950-х гг. относительно, якобы, армянского происхождения Элеоноры Дузе. Об этом впервые упомянуло французское агентство «Гавас» в 1924 году. В том же году на страницах итальянской газеты «Ил пикколо дела сера» Дузе была названа потомком константинопольской семьи Дюзян. В 1937 году французская журналистка Мари-Эдит де Бонно, побывав на родине предков Дузе (Киоджа), написала об армянском происхождении актрисы. Оставляя в стороне вопрос об армянском происхождении актрисы, авторы статьи отвергают домыслы о том, что Э. Дузе является потомком семьи Дюзян. Что же касается отношений между итальянской актрисой и армянским писателем Костаном Заряном, то авторы опровергают слухи об их любовной связи и ложной информации о том, что в 1917 году семья Зарянов проживала в доме Э. Дузе.}, title={Eleonora Duse and the Armenians}, type={Հոդված}, keywords={Կենսագրություն, Թատրոն}, }