@misc{Н._М._Токарский_Уникальный, author={Н. М. Токарский}, howpublished={online}, publisher={Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա}, abstract={Հնագիտական 10-րդ գիտարշավի ժամանակ Անիում, Աբու-լ-Մաամրանի մեծ մինարեթի փլատակների մոտ պեղվեց մի բլուր, որտեղ հայտնաբերվեցին ավերված եկեղեցու մնացորդներ։ Կառույցի պահպանված ներքին մասը (բարձրությունը՝ 3,30—3,75 մ) և ցաքուցրիվ ճարտարապետական դետալները թույլ են տալիս վստահորեն պատկերացնել նրա նախկին տեսքր։ Արտաքին պատերի ուղղանկյունին (14,40 x 7 ,30 մ) ընդգրկում է մի աղոթասրահ, որին արևելքից հարում է բեմի կիսաշրջանաձև աբսիդը ՝ կողքերից երկու փոքր ավանդատներով։ Երկայնակի պատերից դուրս կան երկուական մույթեր, որոնց վրա հենվել են ենթագմբեթային 4 կամարները, որոնք առագաստների հետ միասին հանդիսացել են կլոր թմբուկի հիմքը։ Գմբեթը վեր է բարձրացել եկեղեցու խաչաձև հորինվածքի կենտրոնի վրա։ Պեղված եկեղեցու հորինվածքի այս գծերը թույլ են տալիս այն դասել արդեն V—VI դդ. սահմանագլխին Հայաստանում հայտնի, այսպես կոչված, «գմբեթավոր սրահների» շարքը (Զովունի), որոնք լայն տարածում ստացան երկիրը արաբներից ազատագրելուց հետո։}, type={Հոդված}, title={Уникальный памятник архитектуры из раскопок 1911 года в Ани}, keywords={History, Auxiliary Sciences of History, CC Archaeology, D History, N Fine Arts, NA Architecture}, }