@misc{Г._Б._Гарибджанян_С., author={Г. Б. Гарибджанян}, howpublished={online}, publisher={Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա}, abstract={Հրապարակված և արխիվային նոր նյութերի հիման վրա հոդվածում ցույց է տրվում Կոմունիստական պարտիայի և Սովետական պետության ականավոր գործիչ Ստ. ՇաՀումյանի բեղմնավոր ռևոլյուցիոն գործունեությունը արտասահմանում՝ Գերմանիայում և Շվեյցարիայում 1902—1907 թթ.։ 1902 թ. աշնանը, ռևոլյուցիոն գործունեության համար Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտից հեռացվելուց հետո, Շահումյանը մեկնում է Գերմանիա և ընդունվում Բեռլինի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի իրավունքի բաժինը։ Ուսումնական զբաղմունքներին զուգահեռ նա լսում է Ա. Բեբելի, Ֆ. Մերինդի և գերմանական բանվորական շարժման այլ առաջնորդների դասախոսությունները, անձնական ծանոթություն է հաստատում նրանց հետ։ Շահումյանը ՌՍԴԲՊ Բեռլինի խմբի ամենաակտիվ անդամներից էր։ 1903 թ. գարնանը Շվեյցարիայում Ստ. Շահումյանն անձամբ ծանոթանում է Վ. Ւ. Լենինի հետ և դառնում նրա ամենամերձավոր օգնականներից մեկը։ Այդ ժամանակից սկսած մինչև Շահումյանի հերոսական մահը (1918 թ.), Վ. Ի. Լենինի և նրա միջև անձնական ու նամակագրական կապերը գնալով ավելի սերտ ու ջերմ են դառնում։ Վ. Ի. Լենինը լիովին վստահում էր Շահումյանին և բարձր էր գնահատում նրա կազմակերպչական ու տեսական կարողությունները։1903—1904 թթ. Ստ. Շահումյանր արտասահմանում Վ. Ի. Լենինի հանձնարարականով ու անմիջական ղեկավարությամբ մեծ դեր է կատարում հայերեն և վրացերեն լեզուներով մարքսիստական գրականության հրատարակության և տարածման գործում։ 1904 թ. նոյեմբերի 28-ին Շահումյանը Բեռլինից նամակ է գրում Վ. Ւ. Լենինին, խնդրելով չմերժել հոդված գրել հայերեն լեզվով մարքսիստական մի ժողովածուի համար։ 1906—1907 թթ. Ստ. Շահումյանը ակտիվորեն մասնակցում է ՌՍԴԲՊ IV և V համագումարների աշխատանքին, հետևողականորեն պայքարելով լենինյան գծի հաղթանակի համար։Լինելով Եվրոպայի շատ քաղաքներում (Բեռլին, Լայպցիգ, Ցյուրիխ և այլն) Շահումյանը ամենուրեք պրոպագանդում է մարքսիստական լենինյան գաղափարները, համախմբում պարտիական ուժերը, մասնավորապես կովկասցի ընկերներին, ակտիվ մասնակցում պարտիայի արտասահմանյան կազմակերպությունների հիմնադրմանն ու գործունեությանը։ Ստ. Շահումյանը անողոք պայքար է մղում արտասահմանում և Անդրկովկասում գործող բուրժուա-նացիոնալիստական պարտիաների դեմ, համախմբում է մասսաներին պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշի տակ։ Արտասահմանում գտնված տարիներին Շահումյանը միշտ կապված էր Ռուսաստանի հետ և հաճախակի լինելով Անդրկովկասում, խոշոր դեր էր կատարում այստեղ աճող ռևոլյուցիոն շարժումների և պարտիական աշխատանքի ղեկավարման գործում։}, title={С. Г. Шаумян в эмиграции (1902-1907 гг.)}, type={Հոդված}, keywords={History, D History}, }