@misc{Б._П._Балаян_Фальсификация, author={Б. П. Балаян}, howpublished={online}, publisher={Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա}, abstract={Վերջին տարիներս իրանական բուրժուական պատմագրության մեջ զգալի ուշադրություն է նվիրվում Ա. Ս. Գրիբոյեդովի սպանության պատմությանը։ Պրոֆ. Մահմուդը Ա. Ս. Գրիբոյեդովի սպանության պատմությունը կապում է Արևելքում անգլո-ռուսական հակասությունների և Թուրքմենչայի դաշնագրից հետո Իրանում Անգլիայի վարած էքսպանսիոնիստական քաղաքականության հետ։ Մյուս տեսակետը, որն արտահայտված է Ալի-Աքբար Բինի աշխատություններում, ժխտում է թեհրանյան ոճրագործության քաղաքական բնույթը։ Ւրանական պատմաբանների առավել տարածված տենդենցը, որ հիմնված է պատմական փաստերը կեղծելու և աղավաղելու վրա, րնդհակառակը, ջանում է Գրիրոյեդովի սպանության մեջ մեղադրել իրեն՝ Գրիբոյեդովին։ Այս տեսակետն արտահայտողների մեջ աննախանձելի դեր է կատարում պրոֆ. Աբբաս էգբալը։ Ֆալսիֆիկատորները օգտագործում են այն «պաշտոնական վերսիան», որ հորինել էր արտաքին գործոց ցարական մինիստր կոմս Նեսելրոդեն և որը դեզինֆորմացիայի նպատակով վերագրվում էր շահին։ Այդ վերսիայի օգնությամբ, որով մեղադրվում էր Ա. Ս. Գրիբոյեդովը, ցարիզմը, ելնելով Արևելքում իր վարած քաղաքականության շահերից, վերցնում էր պատասխանատվությունը թեհրանյան ոճրագործության իսկական կազմակերպիչների՝ Ֆաթհ-Ալի-շահի, Թեհրանի նահանգապետ արքայազն Զել-էս-Սուլթանի, Թեհրանի հոգևորականության ղեկավար Միրզա-Մեսիհի, շահի նախկին աոաքին մինիստր Ալլահյար - խանի և անգլիական դիվանագետների վրայից։Ա. Ս. Գրիբոյեդովի սպանության պատմության կեղծարարությունը մերկացնելու և ժամանակակից իրանական բուրժուական պատմագրության դիտավորությունները բացահայտելու գործում զգալի նշանակություն ունեն հայկական աղբյուրները Մանուչեհը-խան Ենիկոպոլովի և Սուլեյման-խան Մելիքովի հաղորդումները, ինչպես նաև Գրիբոյեդովի դիվանախմբի առաջին քարտուղար Ի. Ս. Մալցովի զեկույցները։}, type={Հոդված}, title={Фальсификация истории гибели А. С. Грибоедова в современной иранской историографии}, keywords={History, D History}, }