@misc{А._И._Юхт_Записные, author={А. И. Юхт}, howpublished={online}, publisher={Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա}, abstract={Մոսկվայի Հին ակտերի Կենտրոնական պետական արխիվում պահվում Է Աստրախանի «Крепостная контора»-ի գրամատյանների մի հավաքածու (207 միավոր), որն ընդգրկում Է 1724-1767թթ. ժամանակաշրջանը ։ Հիշյալ մատյաններում գրանցվում էին Աստրախանում կատարված ամենաբազմազան տիպի գործարքներ: Այդ ակտերը դեռևս ուսումնասիրված չեն, մինչդեռ վերջին ժամանակներս դրա կարիքը զգացվում է, քանի որ դրանք պարունակում են մեծածավալ և արժեքավոր նյութեր քաղաքի ռուս և այլազգի բնակչության և նրանց արհեստների ու արհեստագործության, ներքին ու արտաքին առևտրի, աշխատուժի շուկայի և այլ հարցերի մասին։ Հոդվածում ցույց է տրվում, թե ինչ կարող են տալ գրամատյանները Աստրախանի հայկական գաղութի սոցիալ-տնտեսական պատմության, ինչպես նաև Ռուսաստանում կատարվող և Ռուսաստանի վրայով իրականացվող իրանա-եվրոպական տարանցիկ առևտրի մեջ հայ վաճառականության մասնակցության ու դերի հարցերը լուսաբանելու համար: Ուսումնասիրված նյութերը վկայում են Աստրախանի հայ բնակչության եռանդն ու լայն ձեռներեցությունր և ցույց են տալիս, թե ինչպես, օգտվելով Ռուսաստանի հովանավորական քաղաքականությունից, հայ վերաբնակիչները հիմնավորապես հաստատվում էին այդ հինավուրց ռուսական քաղաքում, գործուն մասնակցություն ցուցաբերելով նրա տնտեսական գարգացմանը։}, type={Հոդված}, title={Записные книги Астраханской крепостной конторы как источник по истории армянской колонии в Астрахани в XVIII веке}, keywords={History, D History, AD Armenian Diaspora}, }