@misc{И._Гинзбург_Армянские, author={И. Гинзбург}, howpublished={online}, publisher={Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա}, abstract={Հայաստանը Ռուսաստանին միացվելուց առաջ հայ արվեստը զրկված էր զարգացման հնարավորություններից։ Քաղաքական աննպաստ պայմանների շնորհիվ հայրենիքից հեռացած հայ արվեստի մշակները շարունակում էին աշխատել Հայաստանի սահմաններից դուրս, պահպանելով ավանդական ազգային ձևերը նկարչության, երաժշտության, ճարտարապետության և արվեստի այլ բնագավառներում։ Ականավոր հայ նկարիչների մի ամբողջ սերունդ առաջ եկավ XIX դարի առաջին կեսում Թիֆլիսում։ Նրանց արվեստի զարգացման գործում վճռական դեր խաղաց Անդրկովկասի միացումը Ռուսաստանին։ Հնարավորություն ստանալով ծանոթանալու ռուսական առաջադեմ կուլտուրային, նրանք կատարելագործեցին իրենց արվեստը և այն հասցրեցին ավելի բարձր աստիճանի։ Ներկա հոդվածի նպատակն է ծանոթացնել ընթերցող հասարակայնությանը հայ արվեստի հետ, որ զարգացել է այդ ժամանակաշրջանում։ Սկսած XIX գարի 30-ական թվականներից մի շարք հայ երիտասարդներ՝ Մովսես Մելիքյանը, Հովհաննես Քաթանյանը, Խաչատուր Աբովյանի կողմից հովանավորված երևանցի Ստեփանոս Ներսիսյանը, Հովնաթանյան նկարչական հռչակավոր ընտանիքից Աղաթոնը և ուրիշները սովորում էին Պետերբուրգում՝ Համա ռուսաստանյան Գեղարվեստից ակադեմիայում։ Ուսանելով Բրյուլովի և ոուսական հայտնի մյուս նկարիչների մոտ, նրանք իրենց արվեստում կիրառում էին ռեալիստական սկզբունքներ։ Հոդվածում տրվում է թիֆլիսաբնակ նկարիչների գործերի գնահատականը:}, title={Армянские художники первой половины XIX века}, type={Статья}, keywords={Painting, History}, }