@misc{Р._А._Абрамян_Из, author={Р. А. Абрамян}, howpublished={online}, publisher={Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա}, abstract={Հոդվածում խոսվում է հայ-հնդկական հարաբերությունների մասին հնագույն շրջանից մինչև XIII դարր։ Հայ-հնդկական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն։ Աղբյուրների վկայությամբ դեռևս V դարում մ. թ. ա. Հայաստանի բնիկները տնտեսական կապերով կապված էին Հնդկաստանի հետ։ Հայաստանում հնդկական համայնքի գոյության մասին (I — IV դդ.) հետաքրքիր տեղեկություններ է պահվել ՀովՀ. Մամիկոնյանի «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության մեջ։ Այդ տեղեկություններից երևում է, որ հնդկական համայնքն իր գոյությունը պահել է մի քանի հարյուր տարի։ Պատմական կողմնակի աղբյուրներից բերված փաստերով ապացուցվում է պատմիչի հաղորդած տեղեկությունների հավաստիությունը ։ Հայ-հնդկական հարաբերությունները շարունակվում էին հաջորդ դարերում ևս։ Հայերը Հնդկաստան էին արտահանում ներկեր, գունավոր կաշիներ և այլն։ Հնդիկները Դվինի, Արծնի և հայկական մյուս քաղաքների շուկաներում վաճառում էին համեմունքներ, դեղեր և այլն, որոնք հաճախ են հիշատակվում հայ մատենագրության մեջ։ Միջնադարում հայ գիտնականները մեծ ուշադրություն են դարձրել Հնդկաստանի վրա։ Յոթերորդ դարի հայ գիտնական Շիրակացին իր «Աշխարհացոյց»-ի մեջ մեծ տեղ է տվել Հնդկաստանին, մանրամասն նկարագրել է նրա բնությունը, կենդանական աշխարհը և այլն։ Առաջին հայ գաղթավայրերը Հնդկաստանում հանդես են գալիս VIII դարում։ Հայ-հնդկական միջնադարյան կապերի լուսաբանման համար հետաքրքիր աղբյուր են հանդիսանում հայկական ձեռագիր-հուշարձանները: Յոթ տարբեր ընդօրինակություններով մեզ է հասել XII դարի Հնդկաստանի քաղաքների առևտրական ուղիների նկարագրությունը պարունակող մի ուղեգրություն։ Այդ ուղեգրությունից երևում է, որ այն կազմվել է Հնդկաստան այցելած մի հայ վաճառականի կողմից։ Հնդկաստանի մասին հետաքրքիր տեղեկություն է հաղորդում Հեթում Պատմիչը։ Նրա նկարագրությունից երևում է, որ կիլիկյան հայերը ևս սերտ տնտեսական հարաբերությունների մեջ են գտնվել Հնդկաստանի հետ։}, type={Статья}, title={Из истории армяно-индийских связей}, keywords={History, Political Science}, }