@misc{Մանե_Սարինյան_Epic, author={Մանե Սարինյան}, howpublished={online}, publisher={ՀՀ ԳԱԱ հրատ.}, abstract={Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքում միֆոլոգիգմը ներհյուսված է պատումի ռեալիստական ոճին: Վեպի հերոսները հայդուկ-ֆիդայիներ են: «Այնքան արտասովոր ու առասպելական էին այդ սերնդի մարդիկ և իրենց գործերը,-գրում է հեղինակը,- որ թեև այս վեպի ամբողջ նյութը իրական է, կատարված եղելություն,բայց ոմանց կարող է թվալ անիրական և հեքիաթային»: ԵՎ որովհետև վեպում պատկերված հերոսների մասին ժողովուրդը ստեղծել է առասպելներ, ուստի Դաշտենցի պատումը ներառվում է բանահյուսական ոլորտի մեջ, ուր իրական դեպքերը ընդմիջարկվում են առասպելներով և ավանդություններով; Դրանք պատմում են բնության հրաշքների մասին, հերոսներին վերադարձնում դեպի պատմական անցյաւը, ուր նրանք հայտնաբերում են իրենց նախնիների ոգին: Դաշտենցը հանդես է գալիս որպես ասացող, և նրա վեպը նույնանում է ասքի, որը և պայմանավորում է պատումի էպիկականությունը:}, type={Հոդված}, title={Epic reality in Khachik Dashtents`s novel "The Call of Tillers"}, keywords={Language and Literature}, }