@misc{А._Н._Мнацаканян_Компартия, author={А. Н. Мнацаканян}, howpublished={online}, publisher={ՀՍՍՌ ԳԱ հրատ․}, abstract={Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում (1941 —1945 թթ.) Հայաստանի կոմունիստական պարտիան հանդիսացավ Սովետական Հայատանի աշխատավորների բոլոր ուժերի մոբիլիզացման և ռազմաճակատին ցույց տրվող համաժողովրդական օգնության կազմակերպիչը։ Պատերազմի առաջին օրերից սկսած մինչև նրա հաղթական ավարտը ՀԿՊ-ն անդուլ աշխատանք էր ծավալում հանրապետությունում պարտիայի և կառավարության առաջադրանքները կատարելու համար։ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները գլխավորեցին սովետների, ռազմական կոմիսարիատների, կոմերիտմիության և արհմիությունների գործունեությունը ռազմաճակատին մարտական համալրումներ տալու ուղղությամբ։ Հայկական ՍՍՌ-ում ստեղծվեցին 390-րդ, 89-րդ, 409-րդ, 408-րդ, 261-րդ հայկական ազգային դիվիզիաները, որոնք մտան սովետական բանակի կազմի մեջ, որպես նրա բաղկացուցիչ մասեր։ Հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ ուղարկվեցին նաև սովետական բանակի ինտերնացիոնալ զորական միավորումները, որտեղ նրանք ՍՍՌՄ բազմազգ ժողովուրդների զավակների հետ համերաշխ մարտնչեցին հիտլերյան Գերմանիայի դեմ և մասնակցեցին Սովետական Միության պատմական մեծ հաղթանակը նվաճելու պայքարին։}, type={Հոդված}, title={Компартия Армении — организатор всенародной помощи фронту в годы Великой Отечественной войны}, keywords={История, Политология, Мировая война}, }