@misc{С._Д._Аллахвердян_К, author={С. Д. Аллахвердян}, howpublished={online}, publisher={ՀՍՍՌ ԳԱ հրատ․}, abstract={էմպիրիկ սոցիոլոգիայի տարբերիչ գիծն է հանդիսանում փաստական հրաժարումր հասարակության զարգացման մեջ էական, օրինաչափ կապերի ճանաչողությունից։ Ինչպես իդեալիստական սենսուալիզմը փիլիսոփայության մեջ, սոցիոլոգիական էմպիրիզմը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես ճանաչողության պրոցեսի ամեն մի կողմի բացարձակացումր հասցնում է իդեալիզմի, չնայած էմպիրիզմը հայտարարվում է իդեալիստական սպեկուլյացիաների հակոտնյա։ Հոդվածում տրվում Է պոզիտիվիզմի պատմական ձևերի համառոտ վերլուծությունը՝ 0. Կոնտից սկսած մինչև ժամանակակից նեոպոզիտիվիզմը, որն իրենից ներկայացնում Է սոցիոլոգիական էմպիրիզմի փիլիսոփայական հիմքը։ Քննադատության են ենթարկվում էմպիրիկ սոցիոլոգիայի հիմնական մեթոդոլոգիական սկզբունքները, այն է՝ նատուրալիզմը, որն արտահայտվում է բնագիտության մեթոդներր մեխանիկորեն սոցիոլոգիայի մեջ փոխադրելով, այնուհետև, քանակական հետազոտության մեթոդներով միակողմանիորեն տարվելը և բիհևիոթիստական մոտեցումը, որով սոցիոլոգիայի առարկան դառնում է մարդկային վարքն իր արտաքին կողմով։՛ Էմպիրիկ սոցիոլոգիայի ներկայացուցիչները սիրում են հայտարարություններ անել այն մասին, որ գիտելիքր կրում է այսպես կոչված «ոչ էթիկական» բնույթ, զերծ է գնահատող դատողություններից և առնչություն չունի դասակարգային շահերի հետ։ Բայց օբյեկտիվորեն էմպիրիկ սոցիոլոգիան կոչված է շեղելու աշխատավորների ուշադրությունը բուրժուական հասարակության արմատական, էական պրոբլեմներից։}, type={Հոդված}, title={К критике эмпирических исследований в буржуазной социологии}, keywords={Философия}, }